Ռուսաստանում առաջին անգամ կին ռազմական օդաչուներ կլինեն. Շոյգու
ՄիջազգայինՌուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական պատմության մեջ առաջին անգամ կանայք կկարողանան ռազմական օդաչու դառնալ, գրում է ՌԻԱ Նովոստի ռուսական լրատվական գործակալությունը:
«Ահռելի մեծ քանակությամբ աղջիկներ կան, որ ուզում են ռազմական օդաչու դառնալ: Մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում, այդ պատճառով որոշում ենք ընդունել այս տարի Կրասնոդարի ռազմական ավիացիայի ուսումնարանում աղջիկների առաջին խմբին ընդունել»,- ասել է ՊՆ նախարարը:
Շոյգուի խոսքով՝ առաջին խմբում 15 ուսանողուհուց ավելի չի լինի: Աղջիկները կսկսեն ուսումը հոկտեմբերի 15-ից: