Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում մահացած երեխաների թիվը հասել է 60-ի
ՄիջազգայինՀնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Գորակխպուր քաղաքի հիվանդանոցում մահացած երեխաների թիվը հասել է 60-ի:
Նշվում է, որ երեխաների զանգվածային մահվան պատճառը թթվածին մատակարարող համակարգի անսարքությունն է եղել։
Հիվանդանոցի աղբյուրի տվյալների համաձայն՝ թթվածնի մատակարարման համար պատասխանատու ծառայությունը դադարեցրել է մատակարարել այն օգոստոսի 9-ին:
Ուրբաթ երեկոյան Ուտար Պրադեշի իշխանությունները հայտնել են տեղական լրատվամիջոցներին, որ երեխաների մահվան պատճառը թթվածնի պակասը չէր: Նրանք նաև նշել են, որ տեղական կառավարման մարմինները գտնվում են հիվանդանոցում և վերահսկում են իրավիճակը:
Բուժհաստատության ներկայացուցչի խոսքով՝ աշխատակիցները մի քանի անգամ գրավոր դիմում են ներկայացրել նահանգի իշխանություններին և տեղեկացրել, որ հիվանդանոցում թթվածնի մատակարարման խնդիր կա, սակայն նրանց կոչերն անուշադրության են մատնվել: