Պեկինում ամպրոպի պատճառով վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել
ՄիջազգայինՉինաստանի մայրաքաղաքի իշխանությունները կիրակի քաղաքում վտանգի դեղին մակարդակ են հայտարարել՝ ամպրոպի և շարունակվող հորդառատ անձրևների պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
Ուժեղ անձրևները Պեկինում չեն դադարում ուրբաթ օրվանից ի վեր: Չինաստանի մայրաքաղաքի ծայրամասային մի շարք թաղամասերում կա ջրհեղեղի և սողանքների վտանգ:
Իշխանությունները որպես նախազգուշական միջոց հրահանգել են փակել 184 զբոսաշրջային օբյեկտ:
Օդերևութաբանները նախազգուշացնում են կայծակների և կարկուտի մասին: