Պակիստանում պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել
ՄիջազգայինՊակիստանի արևելքում Քվետա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 40 մարդ ստացել է վնասվածքներ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, պայթյունը տեղի է ունեցել անվտանգության ուժերի տրանսպորտային միջոցի մոտ:
Զինված ուժերի ներկայացուցիչը պատմել է, որ գրոհայինը մտել է զինվորական տրանսպորտի մեջ:
Իշխանությունները կարծում են, որ հարձակման թիրախում հենց զինվորականներն էին:
Նշվում է, որ զոհվածների թվում կան ինչպես անվտանգության տեղի ծառայության աշխատակիցներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:
Քաղաքում ահաբեկչության առնչությամբ սահմանվել է արտակագ դրություն:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: