Իրանում քլորի արտահոսքի պատճառով թունավորվել է ավելի քան 360 մարդ
ՄիջազգայինԻրանի հարավարևմուտքում՝ Խուզեստան նահանգի Դիզֆուլ քաղաքում ջրամբարում քլորի արտահոսքի հետևանքով տուժել է ավելի քան 360 մարդ: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
Մասնավորապես նշվում է, որ 362 մարդ հոսպիտալացվել է թունավորման ախտանշաններով: Գործակալության տվյալներով՝ շատ վիրավորներ, ստանալով ամբուլատոր օգնություն, արդեն լքել են բժշկական հաստատությունները:
Քլորի արտահոսքի պատճառների մասին չի հաղորդվում: