Ինչպես է անցել Տաթև Սարգսյանի և Շուշան Երիցյանի գունեղ հանգիստը. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Դերասանուհի Տաթև Սարգսյանն ու մոդել Շուշան Երիցյանն ամառային հանգիստը վայելել են Սոչիում։ Տաթևը Tert.am Life–ին է տրամադրել հանգստի լուսանկարներն ու պատմել, որ Շուշանի հետ հանգիստը շատ լավ է անցել, քանի որ ճանապարհին միմյանց մեջ բացասական բացահայտումներ չեն արել։
Ի սկզբանե, աղջիկները Սոչի գնալու մտադրություն չեն ունեցել, սակայն հանպատրաստից Սոչի մեկնելու որոշումն արդարացվել է տպավորիչ հանգստով։ «Ամեն ինչ շատ սիրուն էր, հետաքրքիր ու գունեղ։ Անպայման, կվերադառնամ Սոչի։ Թեկուզ այն տպավորությունը, որ, կարծես, Հայաստանում լինեինք, ամենուր հայկական շունչ էր, ինձ դուր եկավ»,– ասաց Տաթևը։
Աղջիկները վայելել են, ոչ միայն ծովափնյա հանգիստ, այլև գնացել են «Դիսնեյ լենդ» ու ընկել մանկության գիրկը։

Մտերիմ ընկերուհիներն առաջին անգամ էին ճամփորդում միասին։ Այս ճամփորդությունը փորձություն է եղել աղջիկների ընկերության համար, որը նրանք պատվով են հաղթահարել։ Տաթևը ոգևորությամբ նշեց, որ Շուշանը ճանապարհի լավ ընկեր է։ «Քանի որ առաջին անգամ էինք միասին ճամփորդում, շատ մեծ էր պատասխանատվությունը մեր ընկերության հանդեպ։ Ասում են` հենց ճանապարհն է ցույց տալիս, թե ինչպիսի ընկեր ունես։ Այս օրերի ընթացքում երկուսս էլ հասկացանք, որ մեր ընկերությունն ավելի ամրապնդվեց։ Իրար ճիշտ ընկալելու, կոնֆլիկտ չստեղծելու նախանձելի ունակություն ունենք»,– նշեց դերասանուհին։
Շարունակությունը՝ այստեղ: