25-ամյա աղջիկը Instagram-ի միջոցով տարեկան 170 հազար դոլար է աշխատում. լուսանկարներ
LifestyleՓենիսիլվանիայում ապրող Ռեչֆորդը հազիվ էր կարողանում օրվա հացի փողը վաստակել։ Սակայն ամեն ինչ փոխվեց մեկ օրում՝ հիմա աղջիկը համարվում է հաջողակ։ Նա Ինստագրամում ունի 8 միլիոն երկրպագու։
25-ամյա այս աղջկա կյանքը փոխվեց 2013 թվականին, երբ նրա ընկերներից մի լուսանկարիչը խնդրեց բիկինիով լուսանկարվել։ Լուսանկարները նա տեղադրեց Ֆեյսբուքում, որտեղից էլ Ռեչֆորդը ճանաչված դարձավ։
Իր կազմվածքով նա գրավեց այնպիսի ամսագրերի ուշադրություն, ինչպիսիք են՝ Maxim, Sports Illustrated Swimsuit և Barstool Sports.
Ռեչֆորդը որոշեց դրանից օգուտ ստանալ և Ինստագրամում էջ բացեց:
Նա սկսեց վաճառել իր լուսանկարները՝ յուրաքանչյուրը 30 դոլարով ու հավաքելով 10 հազար դոլար, մեկնեց Լոս Անջելես, որտեղ ընկերության հետ պայմանագիր կնքեց, որոնք օրացույցեր և այլ աքսեսուարներ են վաճառում նրա բիկինիով լուսանկարներով։
Հիմա նրան հրավիրում են ֆոտոսեսիաների և աղջկան հաջողվում է տարեկան 170 հազար դոլար աշխատել։

