Թուրքիայում մեկ շաբաթվա ընթացքում համացանցում արված հրապարակումների պատճառով ձերբակալվել է 152 մարդ
ՄիջազգայինԹուրքիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում սոցիալական կայքերում արված հրապարակումների պատճառով ձերբակալվել է 152 քաղաքացի, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ընդհանուր առմամբ քննվել է 2 703 սոցիալական հաշիվ, որոնցից 152-ի օգտատերերին ձերբակալել են հիմնականում քաղաքական ուղղվածության հրապարակումների համար: Նրանցից շատերը մեղադրվում են ահաբեկչամետ կառույցներին աջակցելու, նախագահին վիրավորելու կամ ժողովրդի մեջ ատելություն սերմանելու համար:
Հայտնի է, որ ահաբեկչական կառույցներին աջակցելու համար մեղադրվող քաղաքացիների մեծ մասը հրապարակումներ է արել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման մասին: