Ինչպե՞ս խուսափել երիկամներում քարերի առաջացումից
LifestyleԲազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ցինկի բարձր պարունակությամբ մթերքների օգտագործումը նպաստում է երիկամներում քարերի առաջացմանը:
Նրանք պնդում են, որ ցինկը կարող է հանդես գալ միջուկի դերում, որի շուրջը ձևավորվում են երիկամների քարերը: Փորձագետները համոզված են, որ հետազոտության արդյունքները կարող են հանգեցնել երիկամների քարերի գոյացման կանխարգելման և բուժման նոր մոտեցումների:
Մասնագետները հիշեցրել են, որ մեծ քանակությամբ ցինկ պարունակում են կարմիր միսը, թռչնամիսը և այնպիսի ծովամթերքներ, ինչպես խեցգետինը և օմարը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: