Երևան, 25.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եղանակը կփոխվի Ո՞ւմ են իրականում վնասում «հին ուլունքները». Փաշինյանի պնդումները համոզիչ չեն թվում. «Փաստ» «Տղայիս չեմ տեսել ու իրեն ամեն վայրկյան սպասում եմ». կրտսեր սերժանտ Մոնթե Մեսրոպյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Ջրականում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Բարձիթողի ու քաոտիկ վիճակ. տուժողը միշտ սպառողն է. «Փաստ» Տաքսի ծառայությունների ակնհայտ ու թաքնված խնդիրները. «Փաստ» «Հայաստանն իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա». «Փաստ» Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ» Գերակա շահ կճանաչվի ևս 5 գույքի նկատմամբ. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի նախագահը Նիկոլ Փաշինյանի իրավասությունների վերաբերյալ. «Փաստ» Մի «գյուղ», հազար ստատուս, զրո պատասխան իրական հարցերին. «Փաստ»


Բուխարեստում և Սուչավայում կայացել է ՀԵՀԵՄ-ի հնգօրյա համախմբումը

Հասարակություն

Ռումինիայի Հայոց Թեմում օգոստոսի 10-14-ը հոգևոր ապրումների և ուխտի նորոգության օրեր էին. անցկացվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հնգօրյա համախմբումը։

Այս մասին տեղեկացրին Ռումինիայի Հայոց Թեմի մամուլի դիվանից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դեռևս օգոստոսի 9-ից Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) համախմբմանը մասնակցելու համար Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ են սկսել ժամանել Եվրոպայի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Վրաստանի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 30-ից ավելի երկրների Հայոց Թեմերի 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդներ՝ ղեկավարությամբ իրենց թեմակալ առաջնորդների և հոգևոր հայրերի: Համախմբման համար որպես թեմա էր ընտրված «Եկեղեցի և ընտանիք» կարգախոսը՝ նկատի ունենալով եկեղեցին իբրև մեծ ընտանիք, իսկ ընտանիքը որպես փոքր եկեղեցի:

Օգոստոսի 10-ին, Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում տեղի ունեցավ համախմբման պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արևմտյան Թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ․ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, Ռումինիայի Կրոնների նախարար Վիկտոր Օպասկին, Ռումին Օրթոդոքս եկեղեցու Դանիել Պատրիարքի ներկայացուցիչ՝ փոխպատրիարք Իերոնիմ եպիսկոպոս Սինաիտուլը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, Սիրիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ․ Արմաշ եպս․ Նալբանդյանը, Եգիպտոսի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ․ Աշոտ եպս․ Մնացականյանը, Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ գերշ. Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Հովակիմ եպս. Մանուկյանը, Ուկրաինայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանը, Բուլղարիայի Հայոց Թեմի առաջնորդ հոգշ. Տ. Իսահակ վրդ. Պողոսյանը, Հունաստանի Հայոց Թեմի առաջնորդական փոխանորդ հոգշ. Տ. Խորեն վրդ. Առաքելյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ հոգշ. Տ. Տիրան վրդ. Պետրոսյանը, Շվեյցարիայի Հայոց Թեմի առաջնորդական փոխանորդ հոգշ. Տ. Գուսան վրդ. Ալճանյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների պատասխանատու հոգշ. Տ. Բարսեղ վրդ. Փիլավչյանը, Լեհաստանի հոգևոր հովվության պատասխանատու հոգշ. Տ․ Տաճատ վրդ. Ծատուրյանը, Իտալիայի հայ համայնքի պատասխանատու հոգշ. Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, Կրասնոդարի հոգևոր հովիվ արժ. Տ. Գևորգ քահանա Միրզոյանը, Բաթումիի հոգևոր հովիվ արժ. Տ. Արարատ քահանա Գումբալյանը, Բոտոշան և Յաշ քաղաքների հոգևոր հովիվ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան, Կոնստանցայի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը, Ռումինիայի մի շարք քաղաքներից և 33 երկրներից ժամանած հայ երիտասարդներ՝ Հյուսիսային Ամերիկա, Դանիա, Լեհաստան, Իտալիա, Անգլիա, Գերմանիա, Հունաստան, Շվեդիա, Ավստրիա, Չեխիա, Հունգարիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Ռուսաստան, Բուլղարիա, Վրաստան, Սիրիա, Հայաստան և այլն:

Պաշտոնական բացման արարողությունը սկսվում է Տերունական աղոթքով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքի ընթերցումով: Ռումին Օրթոդոքս եկեղեցու ղեկավար Դանիել պատրիարքի խոսքն ընթերցում է փոխպատրիարք Իերոնիմ եպիսկոպոս Սինաիտուլը, որից հետո խոսքով հանդես են գալիս Ռումինիայի Կրոնից նախարար Վիկտոր Օպասկին, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ. Տ. Հովնան արք. Տերտերյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, ով իր խոսքում մեկ անգամ ևս իր երախտագիտությունն է հայտնում Վեհափառ Հայրապետին՝ նման տեսլական ունենալու և նմանատիպ կարևոր նախաձեռնությունն օրհնելու համար, ռումին կառավարությանը՝ ի դեմս Կրոնների նախարարության, որը մշտապես աջակցում և ֆինանսավորում է Ռումինահայոց Թեմի ծրագրերն ու նախաձեռնությունները, Ռումին պատրիարքությանը, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ. Տ. Հովնան արք. Տերտերյանին, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը, բոլոր կազմակերպիչներին ու աջակիցներին և, իհարկե, հայ երիտասարդությանը: Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի կողմից բոլոր առաջնորդներն ու հոգևոր հայրերը որպես նվեր և հիշատակ ստացան սրբապատկերներ և առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու 100 ամյակին նվիրված պատկերազարդ ալբոմներ:

Համախմբում-հավաքը կազմակերպվել էր օրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի, նախաձեռնությամբ Ռումինիայի Հայոց Թեմի, աջակցությամբ ու նախագահությամբ ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ․ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի, բարերարությամբ ու հովանավորությամբ Ռումին պետության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և Ռումինիայի Հայոց Թեմի ծխական համայնքների:

Պաշտոնական բացման արարողությունից հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկա հոգևոր դասին պատրիարքարանում ընդունեց Ռումին Օրթոդոքս եկեղեցու առաջնորդ Դանիել Պատրիարքը, ով խոսեց Հայ և Ռումին եկեղեցիների, ինչպես նաև երկու ժողովուրդների նմանությունների և բարեկամական հարաբերությունների մասին՝ ողջունելով նման նախաձեռնությունը և շեշտելով ընտրված թեմայի կարևորությունը: Հանդիպման ավարտին Տաթև եպս. Հակոբյանը Ռումին Պատրիարքին նվիրաբերեց Ս. Ծննդյան դրվագը ներկայացնող հայկական սրբապատկեր, իսկ Պատրիարքի կողմից պատվիրակության անդամներն ստացան ուխտագնացության խորհուրդը ներկայացնող բրոշուրներ:

Հանդիպումից հետո հայ երիտասարդները, հոգևոր հայրերի և առաջնորդների ուղեկցությամբ, մեկնեցին դեպի հայկական վանքերով ու եկեղեցիներով հարուստ Սուչավա քաղաք, ուր գալիք օրերին տեղի պիտի ունենային մի շարք միջոցառումներ:

Օգոստոսի 11-ին, հրաշագործ Ս. Հաճկատար վանքում միասնական աղոթքից և առավոտյան ժամերգությունից անմիջապես հետո, «Իմպերիում» համալիրի կոնֆերենս սրահում մեկնարկեցին երիտասարդների հետ հանդիպումներն ու նիստերը, որի ընթացքում բանախոսություններով հանդես եկան հոգշ. Տ. Թովմա վրդ. Խաչատրյանը՝ «Սահմանումներ. Աստվածաշունչ, եկեղեցի, պաշտամունք, սաղմոս, պատարագ» թեմայով, հոգշ. Տ. Տիրան վրդ. Պետրոսյանը՝ «Ս. Պատարագի Աստվածաշնչային հիմքերը» թեմայով, գերշ. Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը՝ «Ս. Պատարագը ծիսական աստվածաբանության համատեքստում» թեմայով: Նիստերին հաջորդեցին երիտասարդների բազմաբնույթ հարցերը և բանախոսների լիարժեք պատասխանները:

Օգոստոսի 11-ին հայ երիտասարդներն այցելեցին նաև Սուչավայի Ս. Սիմեոն հայկական եկեղեցին և միասնական աղոթք բարձրացրին առ Աստված, իսկ երեկոյան՝ Սուչավայի երկրորդ հայկական վանք՝ Ս. Զամկա, ուր տեղի ունեցավ նաև երեկոյան ժամերգություն: Ժամերգության ավարտից հետո վանքի պարտեզում վառվեց երեկոյան խարույկը, հնչեց հայ ժողովրդական երգն ու պարը, կազմակերպվեցին խաղեր, ապա հայ երիտասարդներն առիթ ունեցան միմյանց հետ շփվելու և փորձի փոխանակման:

Օգոստոսի 12-ին, առավոտյան ժամերգությունից հետո, Ս. Հաճկատար վանքի պարտեզում տեղի ունեցավ հերթական հանդիպումը և նիստը: Բանախոսությամբ հանդես եկավ գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը՝ խոսելով «Ընտանիքի դերը Ս. Պատարագի մասնակցութան մեջ» թեմայով: Ս. Հաճկատար վանքում հայ երիտասարդներին ու պատվիրակության անդամներին այցելեց Սուչավայի փոխառաջնորդ Դամասկին եպս. Դորմեանուն, ով իր օրհնությունը բերեց բոլոր ներկաներին և ուխտավորներին:

Այնուհետև նիստերը շարունակվեցին «Իմպերիում» համալիրի կոնֆերենս սրահում: Բանախոսությամբ հանդես եկավ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը՝ «Հայերը Ռումինիայի մեջ» թեմայով: Կեսօրից հետո երիտասարդները բաժանվեցին 7 խմբերի: Հոգևոր հայրերի ղեկավարությամբ տեղի ունեցան խմբային քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ՝ «Եթե Աստված ամենուրեք է, ապա ինչո՞ւ ենք եկեղեցի գնում», «Ինչո՞ւ ենք հաղորդություն ստանում և ի՞նչ հաճախականությամբ», «Պատարագը ինչպե՞ս է մեզ մերձեցնում Տիրոջը և ինչպե՞ս ենք զգում Տիրոջ ներկայությունը մեր մեջ», «Ս. Պատարագի իմաստը հասկանալուց հետո ինչպե՞ս կարելի է հայ երիտասարդներին ներգրավել այս սրբարար արարողության մասնակցությանը»:

Օգոստոսի 12-ի երեկոյան, Տիրամոր Վերափոխման տոնին ընդառաջ, հայ երիտասարդները, Ռումինիայի մի շարք քաղաքներից ժամանած ուխտավորների հետ միասնաբար, Ս. Խաչ հայկական եկեղեցում մասնակցեցին երեկոյան ժամերգությանը և նախատոնակին, այնուհետև եկեղեցու բակում օրհնվեցին մատաղի աղը և պատրաստվող ականջապուրը, որն ավանդույթի ուժով ամեն տարի պատրաստվում է հենց ուխտավորների ձեռքով:

Օգոստոսի 13-ին, կիրակի օրը, սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին, հանդիսավոր թափորով հայ և ռումինացի հարյուրավոր ուխտավորներ և ՀԵՀԵՄ-ի երիտասարդներ, հոգևոր հայրերի հանդիսապետությամբ, ճանապարհվեցին դեպի հռչակավոր Հաճկատարի վանքը, որը սուրբ Մարիամ Աստվածածնի անունն է կրում: Վանքը հիմնադրվել է 1512 թվականին Տոնավագ եղբայրների բարերարությամբ և հռչակված է իր հրաշագործ զորությամբ: Բազում հրաշքների  և բժշկությունների վկայություններ կան կապված վանքի  անվան հետ: Հաճկատար, այսինքն՝ հաճոյակատար, կամակատար: Այսօր էլ այն ուխտավորի պակաս չի զգում: Տոնական սուրբ պատարագը մատուցվեց ձեռմաբ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Պատարագին ներկա էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայերի Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, Հայ Եկեղեցու տարբեր Թեմերից ժամանած հյուր հոգևորականները, Ռումինահայոց թեմի հոգևոր դասը, ՀԵՀԵՄ-ի երիտասարդները, ուխտավորներ` ժամանած Ռումինիայի հայաշատ քաղաքներից՝ Բուխարեստ, Կոնստանցա, Գալաց, Բոտոշան, Բիտեշտ և այլն: Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնության կարգ, ապա օրհնված խաղողը բաժանվեց ուխտավոր ժողովրդին: Ավարտին վանքի պարտեզում տրվեց սիրո ճաշ բոլոր ուխտավորների համար:

Օգոստոսի 13-ին, կեսօրից հետո, հայ երիտասարդներն այցելեցին նաև տարածաշրջանի ռումինական նշանավոր վանքեր ու եկեղեցիներ, ծանոթացան ռումին եկեղեցու պատմությանը, մշակույթին, արվեստին և ճարտարապետական առանձնահատկություններին, իսկ երեկոյան Զամկա հայոց վանքում մասնակցեցին երեկոյան ժամերգության: Նշյալ օրերի ընթացքում, ամեն օր, առավոտյան և երեկոյան ժամերգությունների ավարտին հայ երիտասարդներն առիթ ունեցան ունկնդրել նաև Հայ Եկեղեցու տարբեր Թեմերի առաջնորդների հոգեշահ քարոզները հետևյալ թեմաներով՝ «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անունով, Ես այնտեղ, նրանց մեջ եմ», «Բազումք են կոչեցեալք, սակաւք են ընտրեալք», «Այս կատարեցէք ի յիշատակի իմում», «Ուր Ես եմ, անդ եւ պաշտօնեայն Իմ եղիցի», «Ուխտագնացությունը հայ հավատացյալի կյանքից ներս»:

Օգոստոսի 13-ի երեկոյան, Զամկա վանքի պարտեզում վառվեց ավանդական խարույկը, կազմակերպվեցին ժողովրդական պարեր, երգեր, խաղեր: Մեկնումից առաջ հայ երիտասարդները հնարավորություն ստացան ևս մեկ անգամ շփվելու, ընկերանալու և կիսվելու իրենց տպավորություններով: Փակման խոսքով հանդես եկան գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը, գերշ. Տ. Աշոտ եպս. Մնացականյանը և գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով երիտասարդների դերը և նշանակությունը համայնքային կյանքից ներս:

 Օգոստոսի 14-ին, Զամկայի հայոց վանքում Տաթև Սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվեց առ Աստված ննջեցյալ հոգիների հանգստության և փրկության համար: Վերջում Սրբազան հայրն իր հայրական օրհնությունները բերեց ուխտավոր ժողովրդին և մաղթեց, որ Աստված ընդունելի անի ամենքի  ուխտը և կատարի բոլորի բարի խնդրվածքները: 

Հոգեհանգստյան կարգից հետո հայ երիտասարդներն իրենց առաջնորդների ու հոգևոր հովիվների հետ Սուչավայից ճանապարհվեցին դեպի Բուխարեստ, որտեղից էլ վերադարձան իրենց Թեմերն ու ծառայության վայրերը՝ տանելով բուռն տպավորություններ, նորանոր գիտելիքներ, եկեղեցու և ընտանիքի հանդեպ բարձր պատասխանատվության զգացում և 2018թ. հուլիսի 6-10-ը նորից հանդիպելու ակնկալիքներ, բայց այս անգամ արդեն համահայկական երիտասարդական հավաքին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ օրհնությամբ և հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ում տեսլականով 2018թ. հռչակված է երիտասարդության տարի»:

 

 

Հայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՓետրվարի վերջին երկնքում կշարվեն վեց մոլորակներ. ի՞նչ և ինչպե՞ս կարելի է տեսնել ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է բոլոր նրանց, որոնք կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով. ՓաշինյանԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը ԱՄՆ-ի հшրձակման դեպքում Իրանը թշնшմիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա. Իրանի պաշտպանության նախարարԵրևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքովHermès-ը ներկայացրել է Cape Cod պաշտամունքային ժամացույցի մինի տարբերակը․ փոքրիկ շքեղություն՝ դաստակինԹեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանՄեքսիկան 2,000 զինվnր է ուղարկել Խալիսկո՝ կարտելի առաջնորդի մшհվանից հետո Այս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». ԶելենսկիՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՌուսաստանը տներ է գնում Եվրոպայի ողջ տարածքում գտնվող ռшզմական բшզաների մոտ Նրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատՊատերազմի սկզբից ի վեր տասներորդ անգամ Կիևում եմ. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՄոսկվայում մшհապարտ-ահшբեկիչը ռnւմբ է նետել ոստիկանների մեքենայի ուղղությամբ Ու՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՄեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան 2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումՄանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է Տարեցների գույքահարկի բեռը պետք է թեթևացվի․ Հրայր ԿամենդատյանԸստ ՔՊ-ականների՝ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք չէ․ Արեգ ՍավգուլյանԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից Իշխանությունն անցել է անձնական նամակագրություն ստուգելուն 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ Կարապետյան Բեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանում Եղանակը կփոխվի Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում Թուրքիան այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որ փափուկ ուժի միջոցով Հայաստանն ուղղակի ոչնչացնի․ Նաիրի Սարգսյան Չենք թողնելու, որ գյուղական դպրոցների լույսերը մարեն․ Մենուա Սողոմոնյան2% հետվճար ԱրարատԲանկի Arca քարտերով վճարումների դիմացԱվտոմատ փոխանցումների տուփ. ինչպես և ում կողմից է այն հայտնագործվել. «Փաստ»Թղթի պես բարակ. Չինացի ինժեներները ստեղծում են բազմաշերտ արևային մարտկոց ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 փետրվարի). Սկսվել է Ռուսաստանի Հատուկ գործողությունը Ուկրաինայում. «Փաստ