Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան


Ամաղլեբիսի փոխարեն՝ Հովհաննես Թումանյանի փողոց

 Թբիլիսիի Ամաղլեբիս ( նախկին՝ Դավիթաշվիլի ) 18 շենքում գտնվող այն բնակարանը, որտեղ իր կյանքի վերջին տարիներն էր անցկացրել Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, անհատույց հանձնվեց Թիֆլիսի հայ համայնքին։ Դա 2017 թվականի օգոստոսի 5-ին էր։

Արժե հիշել այդ տարեթիվը։ Վերջապես…

Այդ բնակարանը թանկ է յուրաքանչյուր հայի համար, քանզի այնտեղ թևածել են Հովհաննես Թումանյանի ու Ղազարոս Աղայանի, Ավետիք Իսահակյանի  ու Վահան Տերյանի,Լևոն Շանթի ու Լեոյի, Գևորգ Բաշինջաղյանի ու Նար-Դոսի և այլ մեծ հայորդիների հոգիները։

… Այս բնակարանում հաճախ էին կազմակերպվում գրական երեկույթներ, որոնց ժամանակ տեղի էին ունենում ընթերցումներ, լույս տեսած կամ տպագրության պատրաստվող գրքերի քննարկումներ, էլ չենք ասում հայրենասիրական ձեռնարկումների մասին։ Մի խոսքով, Հովհաննես Թումանյանի տունը Կովկասի հայ գրողների յուրօրինակ ակումբ էր։ 

Ինձ համար Թումանյանի այդ տունը թանկ է նաև այն պատճառով, որ Դավիթաշվիլի, 18 շենքից  մի  քանի տասնյակ մետր հեռավորությամբ էր գտնվում Ավետիք Իսահակյանի անվան 5-րդ արական միջնակարգ դպրոցը, որտեղ ես սովորել եմ ։ Մեր ուսուցիչները սիրով էին պատմում թումանյանական շենքի և այն մասին, թե ինչ դեր է խաղացել Թումանյանի բնակարանը հայ գրականության և մշակույթի զարգացման գործում։ Այդ մասին ես իմացա հետագայում, երբ արդեն բարձր դասարանցի էի, և մեզ հայ գրականություն էր դասավանդում ներսիսյանական ընկեր Հայրապետյանը, ով անձամբ ճանաչել էր Հովհաննես Թումանյանին։ Այդ շենքին առնչվող մի դրվագ է մնացել հիշողությանս հեռավոր ծալքերում։ 

… Չորրորդ դասարանի աշակերտ էի, պիոներ։ Փետրվարյան մի օր մեր դասղեկ ընկեր Ասյան մեր դասարանի մի 10-12 հոգու ազատեց դասից, և մենք շարքով գնացինք Դավիթաշվիլի, 18 շենքը։ Այնտեղ մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել։ Ինչ-որ հուղարկավորություն էր։ Մեզ ներս տարան, և մենք՝ չորրորդ դասարանցի պիոներներս, պատվո պահակ կանգնեցինք ինչ-որ մի հանգուցյալի դագաղի մոտ։ Մենք անգամ չգիտեիք, թե ինչ բան է «Պատվո պահակ» և ում դագաղի մոտ էինք կանգնել։ Մեր դասղեկն ասաց, որ դա  հայտնի հայ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանն է, որի մարմինը պետք է տեղափոխվեր Երևան։

Տարիներ անց ես քանիցս առիթ եմ ունեցել պատվո պահակ կանգնել ու վերջին հրաժեշտը տալ մեր արվեստի ու գրականության շատ անվանի մշակների, պետական գործիչների։ Դա հետո էր, երբ հասուն մարդ էի և գիտակցում էի, թե ինչ ասել է պատվո պահակ։ Ասենք, որ այն տարիներին մեզանում Մեծերի պակաս չէր զգացվում։ Ինձ բախտ է վիճակվել ապրելու այն ժամանակահատվածում, երբ փողոցում զբոսնելիս կարող էիր տեսնել Մարտիրոս Սարյանին ու Երվանդ Քոչարին, Էդվարդ Միրզոյանին ու Առնո Բաբաջանյանին, Ալեքսանդր Հարությունյանին ու Ղազարոս Սարյանին,Հրաչյա Ներսիսյանին ու Ավետ Ավետիսյանին, Կոստան Զարյանին ու Պարույր Սևակին, Բաբկեն Ներսիսյանին ու Օլգա Գուլազյանին, Ռաֆայել Իսրայելյանին ու Հովհաննես Շիրազին, Գոհար Գասպարյանին ու Տաթևիկ Սազանդարյանին, Նար Հովհաննիսյանին ու Հրանտ Շահինյանին …

… Թբիլիսիում ավելացավ մշակույթի ևս մեկ օջախ։ Եվ այսօր, երբ Թումանյանի բնակարանի շուրջ ծավալված երկարամյա անառողջ քաշքշուկը վերջապես վերջ ունեցավ, ուզում եմ թիֆլիսահայերին հորդորել, որպեսզի հավատարիմ մնան մեծն Թումանյանի ավանդներին,  մշակույթի այդ նոր օջախի հնարավորություններն  օգտագործեն ի նպաստ հայապահպանության, վիրահայ համայնքի զարգացման, հայ-վրացական կապերի ընդլայնման ու խորացման։

Ավարտելով խոսքս, ուզում եմ հատկապես շեշտել Հայաստանի գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի դերը Հովհաննես Թումանյանին վերջին բնակարանի հետ կապված տարաձայնությունների թնջուկը լուծելու գործում։ Ով գիտե, գուցե ինչ-որ ընչաքաղց մարդկանց հետ անհավասար և անվերջանալի բանավեճերի հետևանքով նրա սիրտը խոցվեց, և նա չտեսավ իր հայրենանվեր աշխատանքի արդյունքը։ Փոխարենը այդ բնակարանի նոր տերերը՝ Վրաստանի հայկական համայնքի ղեկավարությունը Թումանյանի տուն-թանգարանի սենյակներից մեկը կոչել են Լևոն Անանյանի անունով։ 

Վերջում ուզում եմ դիմել Հայաստանի գրողների միությանը, Երևան քաղաքապետարանի համապատասխան կառույցին։ Խնդրում եմ, դիմեք Թբիլիսիի համապատասխան ատյաններին, որպեսզի նրանք հնարավորություն գտնեն այն փողոցը, որտեղ գտնվում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, վերանվանեն Ամենայն Հայոց բանաստեղծի անունով։ 

Ես գիտեմ, որ իմ մանկության տարիներին Թբիլիսիում մի անշուք փողոց կրում էր Թումանյանի անունը։ Երևի, հիմա էլ այդ փողոցը դեռ կա, բայց խուլ տեղում է։ Իսկ այն փողոցը, որտեղ կանգնած է Թումանյանի շենքը, այսօր անվանափոխվել է, որից հեշտությամբ կարելի է ազատվել, քանզի այդ փողոցի անվանումը բավական չեզոք է, և ոչ ոք չի վիրավորվի, եթե նրան տրվի հայ-վրացական եղբայրության մեծ ջատագով Հովհաննես Թումանյանի անունը։ Նախկին Դավիթաշվիլու անվան փողոցն այսօր կոչվում է Ամաղլեբիս, ինչը վրացերեն նշանակում է Բարձունքի։ Կարծում եմ, եթե խնդրենք, վրացիներին կարելի կլինի համոզել։ Կարծում եմ, որ գեղեցիկ կհնչի Հովհաննես Թումանյանի փողոց, որի վերջնամասում գտնվում է մի հայ մեծահարուստի կառուցած թումանյանական տունը։

                                                                                                                                                      Լևոն Ազրոյան

Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ Ասրյան