Ինչու է «լռել» Բիգ Բենը
LifestyleԻնչպես հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը, աշխարհի ամենահայտնի ժամացույցներից մեկը` լոնդոնյան Բիգ Բենը, 4 տարով լռելու է, քանի որ մասնագետները իրականացնում են 30 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ վերանորոգման աշխատանքներ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բիգ Բենի զանգը վերանորոգումից առաջ վերջին անգամ կհնչի օգոստոսի 21-ին: Սակայն նրա ամբողջական աշխատանքները կվերականգնվեն միայն 2021թ.:
Պարզվում է, որ գալիք 4 տարվա ընթացքում բացառություն է արվելու միայն Ամանորին, երբ հայտնի ժամացույցի զանգը կղողանջի: Ինչպես գիտենք, Բիգ Բենի մեծ զանգը, որը կշռում է 13.7 տոննա, ղողանջում է ժամը մեկը:
Աղբյուրը նաև մանրամասնում է, որ ավելի քան մեկուկեսդարյա պատմություն ունեցող ժամացույցը տարիների ընթացքում կորոզիայի է ենթարկվում ու փչանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: