Արա Պապյանը՝ խաղաղապահ ուժերի եւ միջադեպերը հետաքննելու մեխանիզմների մասին
ՔաղաքականԱյսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը տեսակետ հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունները վկայում են ԱՄՆ-ի ակտիվացման մասին։
Ինչպես նշեց Արա Պապյանը, ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ հարթակն է, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համագործակցում են։ Նա ուշադրություն հրավիրեց Հոգլանդի վերջին հայտարարություններից մեկին, որտեղ ասվում է, թե միջնորդները միայն միջնորդներ են, իսկ որոշումը կողմերինն է։
Մեկ այլ հարցազրույցում միջնորդը խոսել է խաղաղապահ ուժերի եւ միջադեպերը հետաքննելու մեխանիզմների մասին։ Ըստ Պապյանի՝ այդ մասն ավելի կարեւոր է։