Թուրքիայի Ադանա նահանգում ամերիկյան անօդաչու սարք է ընկել
ՄիջազգայինԹուրքիայի Ադանա նահանգում անհասկանալի պատճառներով ամերիկյան անօդաչու սարք է ընկել:
Այս մասին, ինչպես հայտնում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական Habertürk-ը:
Ադանայի նահանգապետի հաղորդմամբ`սարքն ընկել է նահանգի Ջեյհան շրջանում:
Անօդաչու սարքի ընկնելու հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: