Ձերբակալվել Է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը
ՄիջազգայինԿատալոնիայի ոստիկանությունը Twitter-ում հայտնել Է օգոստոսի 17-ին Բարսելոնայում եւ Կամբրիլսում կատարված ահաբեկչական գործողությունների չորրորդ կասկածյալի ձերբակալման մասին, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Ձերբակալված Է վերջին ժամերին Բարսելոնայում եւ Կամբրիլսում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված չորրորդ մարդը»,-ասված Է կատալոնիական ոստիկանության համառոտ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ ահաբեկչական գործողությունների կատարողները եղել են 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբի անդամներ:
Ըստ վերջին տվյալների՝ նրանցից հինգը ոչնչացվել են Կամբրիլսում ահաբեկչության փորձ կատարելիս, ներկայում չորսը ձերբակալված են, եւս երեքը ազատության մեջ են գտնվում: