Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Ինչպես Գրիգոր Դանիելյանի որդին՝ Ալբերտոն, հայտնվեց «Նվագախմբի երեխաները» նախագծում

Blognews.am-ը գրում է.

«Նվագախմբի երեխաներ» նախագծում նկարահանվում է նաև Գրիգոր Դանիելյանի որդին՝ Ալբերտոն, ով ինչպես և մյուս երեխաները, անցել է քասթինգ: BlogNews.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմել է որդու դերի, հետաքրքրության և ամենակարևոր խորհուրդների մասին, որ տալիս է Ալբերտոյին:

««Նվագախմբի երեխաների» մասին իմացել եմ նախագծի պրոդյուսերներից մեկից՝ Ալեքսանդր Մհերյանից, ով ասաց, որ Հայաստանի տարբեր երաժշտական դպրոցներում, ստուդիաներում անցկացվում է քասթինգ: Քասթինգ անցկացվեց նաև մեր ստուդիայում, որի ժամանակ էլ ներգրավեցինք Ալբերտոյին: Արդյունքում մեր ստուդիայից Հայկուհին անցավ և Ալբերտոն, ում ևս համարում ենք մեր ստուդիայից, քանի որ նա էլ մեր դասերին գալիս, մասնակցում է»:

Գրիգորն ասում է, որ քասթինգն անցնելուց հետո պատասխանատվությունը մեծացել է. «Բնականաբար, ամենաօբյեկտիվ գնահատականը տղայիս հետ կապված կարող եմ ես տալ: Երբեք չեմ սիրում, երբ ասում են՝ իմ երեխան ամենալավն է: Ասել են՝ երգել սովորի, սովորել է, ես ինքս չեմ նստել, հետը պարապել: Ցանկությունս եղել է, որ ինքն իր աշխատասիրությամբ անցնի, ոչ թե որ իր հայրը հեռուստատեսությունում է: Դա շատ կարևոր եմ համարում, քանի որ ինձ երբեք ոչ ոք չի օգնել, և ես իմ աշխատասիրության շնորհիվ եմ հասել այս ամենին, և ցանկությունս նաև այն է, որ նա էլ իր աշխատասիրության արդյունքում հասնի դրան: Հեռուստատեսության որոլտում հետագայում կաշխատի, թե ոչ, դա թող ինքը որոշի, բայց ամենակարևորը իր աշխատասիրությունն է»:  

Նախագծում երեք կերպար կա՝ Լյուդվիգ, Վան, Բեթհովեն: Ալբերտոն մարմնավորում է Լյուդվիգին: Նրանք դպրոցի պատուհասներն են, բայց, միևնույն ժամանակ, շատ համով կերպարներ են, ովքեր շոկոլադի դիմաց պատրաստ են անել ամեն ինչ:

«Ալբերտոն չէր պատկերացնում, որ կարող է գնալ նկարահանման և, օրինակ, երեք ժամ սպասել իր տեսարանին, նկարահանվել և հետո մի երեք ժամ սպասել մյուս տեսարանին: Գալիս, ասում էր՝ պապա, այսօր շատ նկարահանվեցի, բայց երկար սպասել եմ: Իհարկե, ես ասում եմ՝ պետք է դիմանաս, բա գիտես՝ ինձ համար հե՞շտ է»:)

«Սցենարը տասներկու մասից է. Ալբերտոն ոչ բոլոր սերիաներում է ներգրաված։ Ասում է՝ պապա, ես ինչո՞ւ բոլոր սերիաներում չկամ: Ասացի՝ արի, տղաս, և բացեցի մեր Երևան նախագծի սերիաներից մեկը, որտեղ շատ փոքրիկ մասում էի նկարվում ես: Ասացի՝ նայիր՝ ինչքան կամ ես և հետո իմ աշխատասիրության շնորհիվ ես կարողացել եմ ավելացնել այդ ամենը: Բնականաբար, դրա հաշվին է այդ ամենը, և դու էլ պետք է քեզ լավ դրսևորես, որպեսզի քեզ շատ դերեր տան: Եթե քեզ լավ չդրսևորես, քո դերերը կքչանան, ավելին՝ դուրս կմնաս: Ես հուսով եմ՝ իմ ասածների որոշ տոկոսը հասել է տեղ, և դա միայն օգուտ կլինի հետագայում նրան»:

Գրիգորը նկարահանման հրապարակ չի գնում, ասում է՝ տեսակով այնպիսին է, որ չի սիրում խառնվել ուրիշների աշխատանքին: Միայն կենցաղային հարցերը կարող են Գրիգորին տանել նկարահանման հրապարակ, օրինակ՝ սնվել է Ալբերտոն, թե ոչ:

«Ամեն դեպքում ես ներքին համոզմունք ունեմ, որ նախագիծն իր տեսակով տարբերվում է այսօրվա հեռուստատեսային բոլոր նախագծերից միայն նրանով, որ մանկական սիթքոմ է, իսկ հայկական իրականության մեջ չկա նմանատիպ բան: Կարծում եմ՝ հաջողության գրավականներից մեկն էլ կլինի այն, որ իսկապես նորություն է և հետագայում էլ, բնականաբար, լավ աշխատանքի շնորհիվ դրական գնահատականի կարժանանա»,-եզրափակեց Գրիգորը: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի 

Միասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը