Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»


Նախագահական մրցավազքի սկիզբը. Կարեն Կարապետյանը ձգտում է նախագահի կարգավիճակով մտնել Բաղրամյան 26

Վերլուծական
Ինչպես խոստացել էի՝ վերլուծական հոդվածներիս նոր շարքը նպատակ է հետապնդում գծել ապագա քաղաքական գործընթացների քաղաքական քարտեզը: Սերժ Սարգսյան այդպես էլ չնախապատրաստելով իր իրավահաջորդին՝ ակամայից ստեղծեց ապագա նախագահական մրցավազքի ուժային կենտրոններ, որոնք, անտարակույս, ակտիվանալու են առաջիկա սեպտեմբերից: Եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ամբողջ ընթացքում աներկբա էր, որ նա ամեն ինչ անելու է՝ իշխանությունը Սարգսյանին ժառանգելու համար, ապա գործող նախագահը խուսափեց ժառանգորդ պատրաստելուց: Քաղաքական անորոշությունը ծնեց բազմաթիվ բևեռներ, որովհետև քաղաքական արևի տակ իրենց հետագա տեղը այդպես էլ չընկալող և իշխանության բուրգում իրենց ապագան հստակ չպատկերացնող գործիչները սկսեցին սեփական խաղը խաղալ: Հոդվածաշարը ներկայացնելու է ապագա նախագահական մրցավազքի բոլոր ակնառու մասնակիցներին՝ առանց էմոցիաների: Անկախ նրանից, թե որ գործչի նկատմամբ ինչպիսի անձնական վերաբերմունք ունեմ՝ ձգտելու եմ նրա դերը ապագա քաղաքական մրցավազքում ներկայացնել բացառապես ակնհայտ փաստերի համադրմամբ: Եվ այսպես, ապագա նախագահական մրցավազքի թերևս ամենաանսպասելի գործող անձը կարող է դառնալ Կարեն Կարապետյանը, ում առաջադրումը լրջորեն խառնելու է իշխանությունների խաղաքարտերը: Ըստ էության, ռուսահայ քաղաքական էլիտան հոգնել է այս կամ այն ուժին ֆինանսավորելու միջոցով Հայաստանում ազդեցության գոտիներ ստեղծելուց և որոշել է իր ֆինանսներն ուղղել սեփական քաղաքական միավորը զարգացնելու ուղղությամբ: Այս պարագայում Կարեն Կարապետյանը ռուսահայ էլիտայի ակնհայտ ֆավորիտն է: Ի վերջո, նա հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է, ով այդ խառնարանում հավասարը չունի թե իր լծակներով, թե ֆինանսական հոսքերով: Կարեն Կարապետյանի առաջադրումը նաև լուրջ ճեղքեր կտա հենց հայաստանյան իշխանական բուրգում, որովհետև նրանց մի մասին Կարապետյանի թիմ կբերի անձնական անբաժանելի կապերը, մյուս մասին՝ Կարապետյանների ֆինանսական կայսրությանը մերձ լինելու անթաքույց ձգտումը: Կարապետյանի քաղաքական հավակնությունները ոչ միայն ներքին կուլիսային խոսակցությունների դաշտում են, այլև քաղաքական հայտնի իրադարձությունների առանցքում: Նա ինքը արդեն հրապարակայնորեն նմանատիպ ուղերձներ է հղել: Կարապետյանը որպես առանձին քաղաքական միավոր հանդես գալու նշաններ ցույց տվեց ամիսներ առաջ, երբ բացահայտ կերպով հրաժարվեց ԱԺ նախագահի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններից: Նա բավական համարձակ հայտարարություն արեց. Կարապետյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ իր անձի շուրջ «վստահության նման մթնոլորտն առավել մեծ պատասխանատվություն է ենթադրում՝ շարունակելու օգտակար լինել… Կարեն Կարապետյանի համար պաշտոնն ինքնանպատակ չի և չի եղել, ուստի պարոն Կարապետյանը որևէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում»: Սա բացահայտ անվստահության ակտ էր գործող իշխանական համակարգին. փաստորեն Կարեն Կարապետյանը բացեիբաց հայտարարեց, որ գործող իշխանության պարագայում ինքը, անգամ երկրի երկրորդ դեմքի մակարդակում, չի կարողանա երկրին օգտակար լինել: Այս հայտարարությունը նաև իշխող համակարգը փոխելու անհրաժեշտության անթաքույց ակնարկ էր: Սա նաև առաջին դեմքը դառնալու հավակնությունների բացահայտ ցուցադրություն էր: Այս հայտարարությունից օրեր անց Կարապետյանը իշխող համակարգին ուղղակիորեն ձեռնոց նետեց՝ պնդելով, որ իշխանությունները ի զորու չեն ապահովելու մարդկանց համար նորմալ կենսապայմաններ: Երկրի երկրորդ դեմքի պաշտոնից հրաժարված ՀՀԿ անդամ գործիչը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու՝ իշխանությունների ձգտմանը, բավական կոպիտ հայտարարություններ է անում. «Խորապես համոզված եմ, որ այսօր մեր երկրի առաջնային խնդիրը պարտադիր կուտակայինը չէ, այլ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը, տնտեսության իրական զարգացումը, տնտեսական շոշափելի աճը, որը զգալի կլինի ոչ թե մի խումբ մարդկանց, այլ մեր բոլոր քաղաքացիների համար: Իհարկե, շատ կարևոր է հոգալ նաև ապագայի մասին, բայց 40 տարի հետոյի մասին մտահոգվելուց առաջ նախ այսօրվա մասին է պետք մտածել, մարդկանց այսօրվա կարիքները բավարարել: Առկա ներքին ու արտաքին մարտահրավերներին դեմ-հանդիման անհրաժեշտ է ունենալ դիմակայող տնտեսություն, ընդ որում՝ այդ ուղղությամբ օր առաջ որոշակի քայլեր ձեռնարկելով, առանց խուճուճությունների: Կարծում եք՝ մարդիկ ոչինչ չե՞ն հասկանում, ոչինչ չե՞ն տեսնում: Շատ լավ էլ տեսնում են: Մեր հասարակության մեջ բարեբախտաբար գերակշռում են մտածող, հասկացող, ընկալող մարդիկ, այլ ոչ թե սոսկ խոսքերով կերակրվողներն ու հրապուրվողները»: Սա ակնհայտորեն իշխանություններին նետված ձեռնոց է և անկարող ու փտած իշխանական համակարգի մասին բացահայտ պնդում: Եթե հավելենք նույն հարցազրույցում արված ևս մեկ հստակ ուղերձը, ապա հասկանալի է դառնում, որ գործ ունենք ապագա քաղաքական մարտերի պատրաստվող գործչի հետ: Կարապետյանը ուշագրավ հայտարարություն է անում. «Իմ խնդիրն է՝ օգտակար լինել երկրին ու պետությանը, ու ոչ միայն բարեգործություններով: Եթե բոլորս լռենք կամ աղավաղենք իրականությունը, ոչ մի քայլ առաջ չենք շարժվի»: Սա նոր ֆորմատում հանդես գալու բացահայտ ուղերձ է... Ինչ առավելություններ ունի Կարեն Կարապետյանը՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու: Լինելով ՀՀԿ անդամ՝ երբեք, որպես այդպիսին, չի ասոցացվել ՀՀԿ-ի հետ և հանդես է եկել որպես բավական ինքնուրույն քաղաքական միավոր: Վարկաբեկված չէ կոռուպցիոն գործարքներով, ընդհակառակը, դրսում աշխատած փողերը ներդրել է Հայաստանի տնտեսության մեջ, ունի բարերարի իմիջ: Շատախոս չէ, արտահայտվում է հազվադեպ, բայց կտրուկ, ինչ որ տեղ մարտական: Կոմպրոմիսային գործիչ է, ընկալվում է թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե տարբեր քաղաքական ուժերի կողմից: Վարում է համեստ ապրելակերպ, թիկնազորով չի շրջում, ընտանիքի անունը աղմկահարույց պատմությունների մեջ երբեք չի շոշափվել: Որպես նախագահի թեկնածուի՝ Կարեն Կարապետյանը ունի նաև ակնհայտ թերություններ: Էմոցիոնալ է, բռնկուն, իրադարձություններին կարող է արձագանքել պահի թելադրանքով և տաքացած՝ վնասելով իր իմիջը: Հրապարակային գործիչ չէ, հետևաբար հասարակության մեջ ունի ավելի շատ «բարի ձյաձյայի», քան քաղաքական գործչի կերպար: Հստակ ուրվագծված քաղաքական կորիզ, Կարապետյանի շուրջ հավաքված, չկա, ինչը նրանից բավականաչափ ժամանակ կխլի: Անկախ ամեն ինչից՝ նրա առաջադրումը խառնելու է բոլորի խաղաքարտերը: Անկասկած է, որ Կարեն Կարապետյանը լինելու է ապագա նախագահական մրցավազքի անվիճելի ֆավորիտներից մեկը: Եթե նա կարողանա հաղթահարել իշխանություններին դեմ գնալու անհնարինության բարդույթը՝ կարող է դառնալ հասարակության համախմբման առանցքը և իշխանափոխություն իրականացնելու ռեալ շանս ստանալ... Նրա առաջադրումով՝ կարող են հօդս ցնդել Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու ջանքերը, որովհետև ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի հույսը Ռուսաստանի և ռուսաստանահայության աջակցության ակնկալիքն է, ինչը Կարեն Կարապետյանի առաջադրման պարագայում գրեթե հնարավոր չէ: Կարապետյանը մի առավելություն ևս ունի այս պարագայում՝ նրա հիմնական ֆինանսական ակտիվները հանրապետությունից դուրս են, հետևաբար նրան ֆինանսապես ճնշելու և «խեղճացնելու» ցանկացած փորձ անիմաստ է: Նաև ընտրական մարաթոնի չի մտնելու «ծակ գրպանով», ինչպես ընդդիմադիր շատ առաջնորդներ, ինչը չափազանց կարևոր է շարժում կազմակերպելու համար: Այդ փաստը նրան զերծ կպահի նաև ազդեցության տարբեր գոտիներից, որովհետև ընտրարշավի ֆինանսավորման խնդիրները լուծելու համար ստիպված չի լինի գնալ կուլիսային պայմանավորվածությունների: Այնպես որ, հետաքիքիր քաղաքական զարգացումներ են սպասվում: Չի բացառվում, որ առաջիկայում Կարապետյանի առաջադրման թեմային ևս մեկ անդրադարձ կկատարենք՝ կապված աշնանը սպասելիք գործընթացներում նրա դրսևորած քաղաքական վարքագծի հետ... Վարուժան Բաբաջանյան
Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ Զաքարյան