Վարշավայի կենտրոնական կայարանը վերսկսել է աշխատանքը տարհանումից հետո
ՄիջազգայինԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենտրոնական ավտոկայանը վերսկսել է աշխատանքը տարհանումից հետո: Այս մասին РИА Новости-ին հայտնել են քաղաքի ոստիկանությունից:
Հայտնի է, որ մի քանի ժամ առաջ մարդիկ տարհանվել են կայարանի շինությունից, և ոստիկանները շրջափակել են այն: Ոստիկանների խոսքով՝ պատճառը կասկածելի տոպրակի հայտնաբերումն է եղել: Դրանից բացի, կայարանի տարածքում փակվել է շարժումը և դադարեցվել հասարակական տրանսպորտի աշխատանքը:
«Ստուգում է իրականացվել, որի արդյունքում չեն հայտնաբերվել պայթուցիկ կամ այլ վտանգավոր նյութեր», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը: