Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան


Հայ երիտասարդաց ընկերակցությունն Անթիլիասում տարեկան բանակում է գումարել

Հայ երիտասարդաց ընկերակցությունը (ՀԵԸ) Անթիլիասում տարեկան բանակում է գումարել:  Ներկայացնում ենք հավաքի մասին ՀԵԸ-ի մամուլի և տեղեկատվական գրասենյակի հաղորդագրությունն ամբողջությամբ:

«ՀԵԸ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ  ՀԱՒԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՐՃԱԽՕՍ ՕՐԻՆԱԿ

Սովորական խարուկահանդէսի մը տպաւորութեամբ թուղթի տողեր լեցնելու արտայայտութիւն մը չէ այս  թղթակցութիւնը: Թուղթին  յանձնուած   են  ուշադրութեան արժանի  տպաւորութիւններ: 

Սկաուտական  մեծ  բանակումը եւ  խարուկահանդէսը  տարուան մը  աշխատանքներուն  հաշուեկշիռն  է  իրականութեան  մէջ:  ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի պարագային, այս  քննութիւնը պսակուեցաւ  փայլուն  գնահատականներով եւ յիշատակներով:

ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս սկաուտական շարժումի  պատասխանատու կազմեր Պըզպտինի   բանակավայրը  բարձրացան  27 Յուլիսին, ձեռնարկելով   նախապատրաստական աշխատանքներուն: Յաջորդող օրերուն  բանակավայր  բարձրացան սկաուտական  մնացեալ խումբերը:

Բանակումի  ընթացքին իւրաքանչիւր խումբ ունեցաւ իր դաստիարակչական,միութենական  հաւաքները: Բանակավայրը  ունեցաւ այցելուներ: Լիբանանի ամերիկեան  համալսարանի  աստղաբաշխութեան  ակումբի  դասախօսներ  Նաժաթ Ֆատլալա եւ Եարա  Մըր այցելեցին  բանակավայր եւ զրոյց մը ունեցան  սկաուտներուն հետ: Հոգեբան Նանար  Իքնատոսեան  հանդիպում  մը ունեցաւ արենուշներուն  հետ:  Սկաուտները  եւ արենուշները  կատարեցին  արշաւներ:  Գայլիկները կարգ մը շրջաններու  մէջ  ծաղիկ  ցանեցին Հաւաքական աշխատանքով   մատուռ մը կառուցուեցաւ բանակավայրին մէջ: 

Հայր Սեպուհ Կարապետեան  այցելեց    բանակավայր: Ան  բարձր գնահատեց  սկաուտներու  հոգեւոր դաստիարակութիւնը:  Խարուկահանդէսէն   օր մը առաջ, եղբայր  Եղիկ Աւետիքեան ստացաւ  իր թոթեմը, միանալով սաշեմի ընտանիքին:

Շաբաթ, 19 Օգոստոս 2017-ի  յետմիջօրէին արտակարգ  եռուզեռ մը նկատելի էր  լեռնալիբանանի Պըզպտին  գիւղին մէջ՝ ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի բանակավայրը:ՀԵԸ-ի  Կեդրոնական Վարչութեան  ատենապետ եւ անդամներ, Սքութ տիւ Լիպանի եւ  Ասոսիասիոն տէ Էքլերէոզ տիւ  Լիպանի ներկայացուցիչներ, ՀԵԸ-ի վեթերան սկաուտներու  համախմբումի վարչութեան ատենապետուհին եւ անդամներ,   ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի եւ  Անդրանիկ Սեւանի  Գործադիրի ատենապետ եւ անդամներ, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  ծնողաց եւ  մայրերու վարչութեանց ատենապետներ եւ անդամներ,   հիւրեր, ծնողներ, միութենականներ:  Հոծ բազմութիւն մը  գրաւած  էր աթոռները:  Կը մօտենար   բանակումի  բակման  հանդիսութեան եւ խարուկահանդէսի   ժամը:

Բանակավայրի մուտքը  երկու  կողմէն   ձեւաւորուած էր   սպիտակ   քարերով, իբրեւ  ուղեցոյց այցելուներուն, իսկ  վերադարձի   պահուն մոմերով  լուսաւորուած՝  առաջնորդելու  մեկնողները: Ներկաները  յատուկ  ուշադրութեամբ կը դիտէին   բանակավայրի  կեդրոնը ՀԲԸՄ-ը եւ  ՀԵԸ-ը խորհրդանշող կարմիր-կապոյտ  գոյներով բարձրացած կայմը,անոր վրայ  ծածանող Լիբանանի, Սքութ տիւ Լիպանի, ՀԲԸՄ-ի եւ ՀԵԸ-ի դրօշները:

Նախքան խարուկահանդէսը,  գայլիկական խմբապետուհի  Սարին Պաթուզեանը,  «Վուտ Պեճ»ի կարգ  ստացած ըլլալով ,  ընդունեց  գայլիկներուն երդումը:  Սկաուտներու պարագային, երդումը ընդունեց սկաուտական խմբապետ  եղբայր Եղիկ Աւետիքեանը:   Արծուիկներուն եւ  արենուշներուն պարագային՝  Ասոսիասիոն տէ էքլերոզ տիւ Լիպանի խմբապետուհի քոյր Կասիա  Չալըքեանը: Սոյն արարողութեան  ներկայ գտնուեցան   նաեւ Ասոսիասիոն տէ էքլերէոզ տիւ Լիպանի   փոխնախագահուհի  Զէյնա Քըֆուրին  եւ  քոմիսէր Փերուզ Թիւթիւնճեանը:   

ՀԲԸՄ-ՀԵԸ-ի  Անդրանիկ փողերախումբին գլխաւորութեամբ  հերթաբար  բանակավայր մուտք գործեցին ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի թիթեռները, գլխաւորութեամբ պատասխանատուներ՝  Արաքս Չերչեանի, Վանա Արսլանեանի եւ Գարին Պօյաճեանի: Գայլիկները՝ խմբապետուհի Սարին Պաթուզեանի,փոխխմբապետներ՝  Լէա  Ինքնատոսեանի, Գարինա Թոքաճեանի, Վերժինէ Քէշիշեանի, օգնականուհի՝  Նարինէ Թենպելեանի: Արծուիկները՝  խմբապետուհի Նաթալի Պահատէի, օգնականներ Հերա Մազլումեանի եւ Սելին Գիսոյեանի գլխաւորութեամբ: Արենուշները՝  խմբապետուհի Սարին Գեսմէեանի, փոխխմբապետուհի Անժելիքա  Այվազեանի, վարիչ առաջնորդներ ՝  Կասիա Պօյաճեանի եւ Արեւ Սէֆէրեանի գլխաւորութեամբ: Սկաուտները, խմբապետ Եղիկ Աւետիքեանի,փոխխմբապետ Սերժ Քոճապապեանի եւ Մինաս Մազլումեանի գլխաւորութեամբ:  Քառավելները՝  առաջնորդուհի Նաթալի Թաքաճեանի գլխաւորութեամբ: Երէցները, ամբապետ Էլի Պահատէի,փոխխմբապետ Ռաֆֆի Խաչատուրեանի գլխաւորութեամբ:

ՀԲԸՄ- ՀԵԸ-ի  փողերախումին  կատարողութեամբ,   Լիբանանի, Հայաստանի, ՀԲԸՄ-ի եւ ՀԵԸ-ի  քայլերգները  յոտնկայս ունկնդրելէ  ետք, յանուն ՀԵԸ  Անդրանիկ  Անթիլիաս սկաուտական  շարժումին,  քոյր  Արեւ  Սէֆէրեան բարի գալուստ  մաղթեց  ներկաներուն.« Շատ արդիւնաւէտ եւ  հաճելի  սկաուտական տարեշրջանէ մը   ետք, այս խարուկահանդէսով  պիտի  փակենք սկաուտական տարեշրջանը». ըսաւ ան,  եւ հրաւիրեց ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի Գործադիր  Մարմինի ատենապետ Գրիգոր Քեշիշեանը փոխանցելու  մասնաճիւղին խօսքը: Եղբայր   Քեշիշեան  գնահատելով  բանակումի եւ խարուկահանդէսի  նախապատրաստութեան աշխատանքը, շեշտեց, թէ  ՀԵԸ  Անդրանիկ Անթիլիասի սկաուտական  ընտանիքը այս տարուան բանակումին ոչ միայն ձեռք բերաւ սկաուտական գիտելիքներ, հայեցի  դաստիարակութիւն,այլեւ՝ խմբային աշխատանքի  փորձառութիւն:  Ան  շեշտեց՝  միութիւնը եւ միասնականութիւնը կը մնան   հաւաքական կեանքի յաջողութեան  բանալին:

Եղբայր  Գրիգոր Քեշիշեան  շնորհակալութիւն յայտնեց ՀԵԸ-ի  Կեդրոնական Վարչութեան՝ ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  աշխատանքներուն մնայուն սատար կենալու համար, սկաուտական շարժումի բոլոր անդամ-անդամուհիներուն,  ծնողներուն, ծնողական  եւ  մայրերու վարչութեանց իրենց  աննահանջ   ծառայութիւններուն  համար:

Օրուան  պատգամը  փոխանցեց ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեանը:« Սիրոյ քաղցրութեան,  բարոյական  դաստիարակութեան եւ այս բոլորին պսակը՝ ազգային ոգիի դպրոց  մըն է  Հայ Երիտասարդաց Ընկերակցութիւնը,որուն բոլոր մասնաճիւղերը եւ  ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  խմբապետական բոլոր կազմերը՝ թիթեռներով, արծուիկներով, արենուշներով, գայլիկներով,սկաուտներով, քառավելներով,  երէցներով, խմբապետ-խմբապետուհիներով, սկաուտական վարչութիւններով, ծնողաց եւ մայրերու վարչութիւններով, իրենց  աշխատանքը դրին ի  սպաս  տարեկան  սկաուտական մեծ բանակումի յաջողութեան».ըսաւ ան:

ՀԵԸ-ի Կեդրոնական  Վարչութեան ատենապետը  գնահատեց  բանակումի պատրաստութեան համար  սկաուտական շարժումի խմբապետական  կազմերու, երէցներու, քառավելներու, ութսունէ աւելի անդամ-անդամուհիներու  մեծաթիւ մասնակցութիւնը .« Մեծապէս կը գնահատենք, ձեռք-ձեռքի տուած՝ պարտականութութիւնները դիւրացնելու՝ փոխադարձ օգնութեան, իրարու հասնելու, մէկը բոլորին եւ բոլորը՝ մէկին  նշանաբանով   միասնական ձեր աշխատանքը». յայտնեց  ան, շեշտելով՝  հաւաքական աշխատանքի գիտակցութիւնը կը զօրացնէ   միութիւնը:

Այս առիթով,  ՀԵԸ-ի ատենապետը շնորհաւորեց ՀԵԸ  Անդրանիկ Անթիլիասի սկաուտական շարժումի խմբապետական բոլոր կազմերը, բոլոր   քոյրերն ու եղբայրները՝ մաղթելով յարատեւ  վերելք եւ յաջողութիւն:

 ՀԵԸ  Անդրանիկ  սկաուտական  շարժումին  ծառայած  բազմաթիւ  երիտասարդ- երիտասարդուհիներ բարձրագոյն ուսման  նպատակով  մեկնած են արտասահման, ակամայ   հեռանալով  սկաուտական  եւ միութենական կեանքի  ջերմ  մթնոլորտէն, միշտ  իրենց հոգւոյն  մէջ վառ պահելով  ՀԵԸ-ի կրակն ու աւանդութիւնները:  Երկարամեայ  ծառայութեանց այդպիսի ճանապարհ  հատած   երիտասարդներու շարքին  յիշատակուեցան  եւ գնահատուեցան   Ալեք  Մելքոնեանը՝ Միացեալ Նահանգներ  մեկնած,  Փիթըր Այվազեանը՝ Իտալիա եւ Աւօ  Տաքեսեանը՝  Հայաստան: 

Նոյն   ծիրին մէջ,  ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի   Գործադիր Մարմինը  յուշանուէրով մը պարգեւատրեց  եղբայր Էլի Պահատէն,առ ի գնահատանք սկաուտական շարժումին մէջ իր  ծառայութիւններուն,:

ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի Գործադիր Մարմինը նաեւ յուշանուէրով մը  պարգեւատրեց   քոյր  Թալին Ինքնատիոսեանը, բանակումի տեւողութեան   իր ծառայութիւններուն  համար:

Հասած էր խարոյկը  վառելու պահը:  ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեան,ՀԵԸ Անդրանիկ Սեւանի Գործադիր Մարմինի ատենապետ տոքթ. Վարուժան  Մարկոսեան,  ՀԵԸ  Անդրանիկ Անթիլիասի Գործադիր Մարմինի ատենապետ Գրիգոր Քեշիշեան,   ՀԲԸՄ-ՀԵԸ Վեթերան Սկաուտներու  Համախմբումի ատենապետուհի  քոյր  Մայտա Քիւրեճեան, AEL-ի ներկայացուցիչ Զէյնա Քըֆուրի, ՀԲԸՄ-ի վարիչ տնօրէնուհի  Անիթա  Լիպիար  հրաւիրուեցան վառելու օրուան խարոյկը:

 Ապա  գործադրուեցաւ    ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  սկաուտական  շարժումի  միաւորուներուն կողմէ պատրաստուած   գեղարուեստական  յայտագիրը:

 Իւրաքանչիւր սկաուտական խմբակ  ներկայացուց  բանակումի  իր առօրեան: Գեղարուեստական յայտագիրի   ընթացքին  տեսաերիզի վրայ դրուագներ կը ցուցադրուէր  ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  անցող տասներկու ամիսներու գործունէութենէն:

Հաճելի անակնկալ մըն էր տեսաերիզի  վրայ  Լիբանանէն   Միացեալ Նահանգներ մեկնած   ՀԵԸ-ի սկաուտական  ընտանիքի անդամներ՝  Հրաչ Մենէշեանի,  Ռաֆֆի  Տեմիրճեանի,Յակոբ Լաչինեանի, Անի Լաչինեանի, Սօսի  Կեցոյեան Աստուրեանի,Թալին Կեցոյեան Ամիրեանի, Նազօ Մխիթարեանի, Լուսի Մաւլեան- Ճապուրեանի,Շաղիկ Լաչինեանի   բարեմաղթութիւնները ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս   սկաուտական շարժումին եւ առ հասարակ Հայ Երիտասարդաց Միութեան բոլոր անդամ-անդամուհիներուն:

Խանդավառ այս  մթնոլորտին մէջ կատարուեցան  սրտաբուխ նուիրատուութիւններ:  Յատուկ  շնորհակալութիւն յայտնուեցաւ բոլոր անհատներուն,  կառյցներուն, հաստատութիւններուն որոնք զանազան միջոցներով սատար  հանդիսացան    ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի   տարեկան բանակումին յաջողութեան:

Խարուկահանդէսը  աւարտեցաւ  ներկաներուն  մասնակցութեամբ  հրաժեշտի  երգով»:

 

Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը