Թուրքիայում Գերմանիայի դեսպանը այցելելու է ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին
Միջազգային
Թուրքիայում Գերմանիայի դեսպանը այցելելու է բանտարկված գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է գերմանական DW հեռուստալիքը:
Դեսպանը այցլելու է նաև Թուրքիայի Սիլիվրիի բանտում ազատակազրկված գերմանացի իրավապաշտպան Պիտեր Սթուդտներըին:
Դեսպանը բանտարկյալներին այցելելու է օգոստոսի 23-ին:
Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:
Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը: