Միհրան Հարությունյանի հարսանիքը կկայանա Հայաստանում` օգոստոսի 30–ին
LifestyleԼife.tert.am-ը գրում է.
Ռիո 2016-ում արծաթե մեդալ ստացած հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը այս օրերին պատրաստվում է իր հարսանիքին։ Միհրանի և սիրելիի` երգչուհի, պարուհի Բեբիա Մակտինայի հարսանիքը կկայանա օգոստոսի 30–ին` Հայաստանում։ «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում այս մասին հայտնել է Միհրանի ներկայացուցիչ Մովսես Գալստյանը:
Այժմ Միհրանը Հայաստանում է։ Հարսանիքին պատրաստվելուն զուգահեռ նա համապատասխան տեղ է փնտրում Ստեփանակերտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի անվճար դպրոց բացելու համար։ Մարզիկը պատրաստվում է այն բացել 2018 թվականին։