Թուրքիայում Գերմանիայի դեսպանն այցելել է ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին
ՄիջազգայինԹուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը օգոստոսի 23-ին այցելել է Թուրքիայի Սիլիվրիի բանտում բանտարկված գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին:
Այս մասին հայտնում է գերմանական DW-ն:
Գերմանիայի դեսպանն այցելել է նաև նույն բանտում ազատազրկման պատիժ կրող գերմանացի իրավապաշտպան Պիտեր Սթուդտներին: