Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են անվտանգության 4-րդ գոտին ստեղծել Սիրիայում
ՄիջազգայինՌուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալը հանդիպման ժամանակ պայմանավորվել են հաստատել Սիրիայում 4-րդ անվտանգության գոտին ստեղծելուն ուղղված ընթացակարգը:
Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ տեղեկացնելով, որ հանդիպման ավարտին կազմված համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Գոհունակությամբ հաղորդվում է, որ Սիրիայում բռնության մակարդակի զգալի նվազում է գրանցվել Աստանայի բանակցությունների շրջանակներում անվտանգության 3 գոտու ստեղծման արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել ջանքերն Իդլիբում 4-րդ գոտին ստեղծելու ուղղությամբ», -ասվում է փաստաթղթում:
Անվտանգության գոտիներ ստեղծելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017-ի մայիսի 6-ին: Անվտանգության գոտիների ստեղծման երաշխավորները Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են: