Իրանը կառուցողական դեր է խաղում Սիրիայի ճգնաժամի հարցում. ռուս դիվանագետ
ՄիջազգայինՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Մոսկվան տեղյակ է Սիրիայում Իրանի գործողությունների պատճառով Իսրայելի մտահոգության մասին, սակայն կարծում է, որ Թեհրանը կառուցողական դեր է խաղում ստեղծված իրավիճակում:
«Մենք գիտենք Իսրայելի դիրքորոշումը Իրանի հարցում, սակայն կարծում ենք, որ Իրանը կառուցողական դեր է խաղում Սիրիայում», դիվանագետին մեջբերում է Gazeta.ru-ն:
Վերջին ընդգծել է նաև, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան են սկսել Աստանայի գործընթացը, որի շնորհիվ Սիրիայում անվտանգության 3 գոտի է ստեղծվել: