Միացյալ նահանգների Կանզաս օդանավակայանում ինքնաթիռի վթարից առնվազն 4 մարդ մահացել, իսկ 5-ը վիրավորվել են ,- գրում է Orer.am-ը` հղում անելով EURONEWS կայքին: Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան` Վիչիտա քաղաքի Mid-Continent օդանավակայանում: Օդանավը կորցրել է ինքնակառավարումը և հարվածել շինության տանիքին՝ այնուհետև սարսափելի կրակի բռնվել: Շինության ներսում ավելի քան 100 մարդ է եղել, որից 4-ը անհայտ են: Այժմ օդանավակայանում սովորականի նման գործում են թռիչքներ: