Հռոմում ոստիկանները ջրցանների միջոցով 100 ներգաղթյալի են ցրել
ՄիջազգայինՀռոմի Անկախության հրապարակում ոստիկանները ջրցանների միջոցով ցրել են մոտ 100 ներգաղթյալի՝ Եթովպիայից և Էրիթրեայից: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները մոտակայքում գտնվող դատարկ շինության մեջ ապօրինի բնակվող մոտ 800 միգրանտի են վտարել:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ փախստականները հրաժարվել են ընդունել քաղաքում իրենց առաջարկվող կացարանները, քանի որ այնտեղ նրանց առաջարկվում էր ուտելիք պատրաստելու համար գազի բալոններ օգտագործել, իսկ շենքերում դյուրավառ նյութեր են եղել:
Նշվում է, որ միգրանտները սկսել են շշեր և քարեր նետել ոստիկանների վրա: Գործողության արդյունքում ձերբակալվել է 2 և տուժել 13 մարդ: