Քաթարը վերականգնել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
ՄիջազգայինՔաթարն ամբողջությամբ վերականգնել է դիվանակագիտական հարաբերությունները Իրանի հետ՝ ի հեճուկս Թեհրանի հետ կապը խղելու մասին Սաուդյան Արաբիայի և մի շարք արաբական դաշնակիցների պահանջներին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով Քաթարի արտգործնախարարությանը, էմիրության դեսպանը կվերադառնա Թեհրան, որտեղից հեռացել էր 20 ամիս առաջ:
Հաղորդվում է, որ Քաթարի ԱԳ նախարար շեյխ Մուհամեդ բին Աբդուլրահման ալ-Թանին զրուցել է իր իրանցի պաշտոնակցի՝ Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ: Կողմերը քննարկել են «երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման միջոցները»:
Քաթարցի նախարարը ցանկություն է հայտնե լբոլոր ոլորտներում ամրապնդել երկկողմ հարաբերությունները Իրանի հետ: