Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Արտաշես Գեղամյան. Ինչո՞ւ է Սերգեյ Մարկովը խեղաթյուրում Ռուսաստանի արտաքին քաղաքականության բովանդակությունը

 Եվ այսպես, 2017թ. օգոստոսի 23-ին Սոչիում տեղի ունեցան հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններ։ Ինչպես արդեն տեղեկացվել էր, ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկեցին հարցեր հայ-ռուսական հարաբերությունների և երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության վերաբերյալ, քննարկեցին նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացները, մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, այդ թվում և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով։ Ազդարարելով բանակցությունների սկիզբը՝ Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հանդես եկան փոխադարձ ողջույններով, որոնցում բավական հանգամանալիորեն արտացոլված են մեր երկրների միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակն ու առաջանցիկ զարգացումը։ Բայց այս հարցերին կանդրադառնանք ավելի ուշ, իսկ այժմ հակիրճ վերլուծենք, թե ինչն էր հատկանշական ԶԼՄ-ներում Ռուսաստանի և Հայաստանի գագաթաժողովի նախօրեին։

Պուտին-Սարգսյան բանակցություններն սկսվելուց տառացիորեն մի քանի ժամ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ներում գագաթաժողովի մասին ազդարարում էին ավելի շուտ ադրբեջանական, քան թե ռուսաստանյան քաղաքագետ, ոչ անհայտ Սերգեյ Մարկովի շուրթերով։ trand.az, minval.az, news.day.az և այլ էլեկտրոնային ԶԼՄ-ներ երկու-երեք ժամ տարբերությամբ հրապարակեցին Ս.Մարկովի «հատուկ կարծիքը» կայանալիք հայ-ռուսական բանակցությունների մասին, ընդ որում՝ որպես բոլոր հրապարակումների պարտադիր բաղադրիչ նշվում էր, որ հեղինակը, ասել է թե՝ Սերգեյ Մարկովը, Ռուսաստանի նախագահի վստահյալ անձն է, համենայնդեպս՝ ադրբեջանական իշխանությունների և դրանց կամակատար ԶԼՄ-ների ընկալմամբ։ Ի՞նչ էր ասում Ռուսաստանի նախագահի «վստահյալ անձը»։ «Հայաստանի ղեկավարությունը զանազան ինտրիգներով փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. ՌԴ նախագահի վստահյալ անձ» վերնագրով հոդվածում Ս.Մարկովը հայտարարում է. «Հայաստանի ղեկավարությունը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ օգտագործելով ինտրիգի այնպիսի տեսակ, ինչպիսին է մերձեցումը Եվրամիության, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և առհասարակ Արևմտյան կոալիցիայի հետ... Նման քայլեր ձեռնարկելով՝ Հայաստանի ղեկավարությունը փորձում է լուծել մի քանի խնդիր. նախ՝ ներգործել Ռուսաստանի վրա, որպեսզի Մոսկվան ճնշում չգործադրի Երևանի վրա, չստիպի վերադառնալ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ լուրջ բանակցությունների սեղանի շուրջ»։ Մինչ կշարունակենք ներկայացնել քաղաքագետի մտքի մյուս գոհարները՝ վեր հանենք վերն ասվածի ողջ վտանգավորությունը։ Մերօրյա քաղաքական իրողություններն այնպիսին են, որ ոչ Եվրոպական միությունը, ոչ ՆԱՏՕ-ն և առհասարակ «Արևմտյան կոալիցիան» չեն կարող որևէ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը, ինչպես համոզչորեն վկայում է վերջին տարիների փորձը, որևէ ներգործության չի տրվում, որ կողմից էլ որ այն բխելու լինի։ Իսկ ահա քաղաքագետ Մարկովը կարծում է, որ Հայաստանը, համագործակցելով ուժի այդ կենտրոնների հետ, կարող է «ներգործել Ռուսաստանի վրա»։ Հետո ավելի հետաքրքիր է. մարազմն ավելի է խորանում։ Քաղաքագետը շարունակում է. «Հայաստանի ղեկավարությունը հիանալի հասկանում է, որ Արևմուտքը, այդ թվում և ԵՄ-ը, փողը հենց այնպես չի տալիս, այլ քաղաքական համագործակցության համար։ Ուստի, որքան ավելի շատ է քաղաքական համագործակցությունը ԵՄ-ի հետ, այնքան փողն ավելի շատ է»։ Հավանաբար, Ս.Մարկովը բնավ տեղյակ չէ, որ դեռևս 2013թ. նոյեմբերին «Արևելյան գործընկերություն» ծրագրի Վիլնյուսյան գագաթաժողովում Հայաստանը կարող էր ստորագրել ԵՄ-ի հետ ասոցիացման և ազատ առևտրի մասին համաձայնագիրը, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը դեռևս 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել էր Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու Հայաստանի ցանկության մասին։ Իհարկե, ՀՀ նախագահի այս որոշումը խիստ վշտացրել էր Ադրբեջանի իշխանություններին և նրանց գրչակներին։ Իմանալով թեմայի վերաբերյալ տարատեսակ քաղաքական շահարկումների անխուսափելիության մասին, ավելին՝ կանխատեսելով նաև հնարավոր հիստերիկան ընթացիկ տարվա աշնանը կայանալիք՝ Եվրամիության հետ Հայաստանի համընդհանուր և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հետ կապված՝ ս.թ. մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սույն հարցի վերաբերյալ բանակցությունների ավարտին հարցազրույց տվեց «Եվրանյուսին»։ (Հայաստանի կողմից դեռևս 2013թ. ԵՄ-ի հետ ասոցիացման և ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր ստորագրմանը Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ թղթակցի) «Ռուսաստանն առարկում էր Հայաստանի, Ուկրաինայի հետ ԵՄ ասոցիացման համաձայնագրին։ «Արդյո՞ք ստիպված եղաք թուլացնել փաստաթուղթը, որպեսզի այն բավարարեր Ռուսաստանին» հարցին ՀՀ նախագահը պատասխանեց. «Բանակցությունների ամենասկզբից մենք հասկանում էինք, որ մենք կարող ենք ունենալ և՛ համաձայնագիր ԵՄ-ի հետ ասոցիացման, և՛ Եվրասիական տնտեսական միության հետ սերտ ինտեգրման մասին։ Ռուսները մեզ երբեք չեն ասել, որ մենք չենք կարող նման համաձայնագիր ստորագրել։ Նրանք մեզ ասացին՝ դուք կարող եք, եթե ուզում եք, բայց այդ ժամանակ դուք պետք է էներգետիկ մատակարարումների համար վճարեք այն գինը, որը սահմանում է համաշխարհային շուկան»։ Բնականաբար, հայկական ղեկավարության անկեղծ պատասխանները թևաթափ են անում տարատեսակ քաղաքագետներին։ Նրանք իրենց կանխակալ կեղծ-քաղաքական մտավարժանքներում լռում են այդ մասին (այն դեպքում, եթե գոնե փոքր-ինչ պատրաստված են), իսկ ավելի հաճախ կատարյալ անտեղյակ են։ Թե մեր քաղաքագետի պարագայում որ տարբերակն է՝ իսկապես չեմ կարող ասել։ Բայց ամեն դեպքում որպես ինֆորմացիա մեջբերեմ մեկ այլ հատված այդ նույն հարցազրույցից։ «Եվրանյուսի» թղթակցի «Կկարողանա՞ արդյոք Եվրասիական տնտեսական միությունն ապագայում հավասար դառնալ Եվրամիությանը» հարցին հետևել է ՀՀ նախագահի պատասխանը. «Ես կարծում եմ, որ առայժմ շատ վաղ է խոսել հավասար մակարդակի մոտենալու մասին։ Ավելի լավ է խոսենք այդ երկու դաշինքների միջև համագործակցության մասին։ Մենք սեփական օրինակով ցույց ենք տալիս, որ այն հնարավոր է»։ Կարծում եմ, որ այս խոսքերից հետո ակնհայտ է քաղաքագետ Ս.Մարկովի վերոնշյալ եզրահանգումների ողջ անհեթեթությունը։ Հավանաբար, այսօրինակ շահարկումների հնարավորության մասին մեր երկրների նախագահները հիանալի գիտեն, և բնավ պատահական չէ, որ իր ողջույնի խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառիչ գնահատական տվեց Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին։ «Այս տարի մենք նշում ենք լավ տարեդարձներ մեր համագործակցության շրջանակներում. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Այս ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են: Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ համագործակցություն և՛ տնտեսական, և՛ անվտանգության, և´ ռազմական ոլորտներում: Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»: Ահա այսպիսի բաներ, բայց դժբախտությունն այն է, որ իրեն «ՌԴ նախագահի վստահյալ անձ» հորջորջող անձն այս ամենի մասին ականջի ծայրով անգամ չի լսել։ Իսկ գուցե թե՛ լսել է, թե՛ լավ էլ տեղյակ է, բայց այդ ինֆորմացիան կիսել չի կարող, դա չէ, որ նրանից սպասում են ափշերոնյան տիրակալները։

Էլ ավելի անպատասխանատու են հնչում քաղաքագետ Ս.Մարկովի փաստարկները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ «Նման քայլերի դիմելով (որոնց մասին վերը նշվեց- Ա.Գ.)՝ Հայաստանի ղեկավարությունը փորձում է լուծել մի քանի խնդիր. նախ՝ ներգործել Ռուսաստանի վրա, որպեսզի Մոսկվան ճնշում չգործադրի Երևանի վրա, չստիպի վերադառնալ լուրջ և բովանդակալից բանակցությունների սեղանի շուրջ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Չէ՞ որ հայտնի է, որ Հայաստանի ղեկավարությունը դեմ չէ բանակցություններին, բայց դեմ է բովանդակալից բանակցություններին և ուզում է պարզապես մասնակցել բանակցություններին հանուն բանակցությունների»,- հայտարարում է Մարկովը։ Ի՞նչ է սա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (այդ թվում և Ռուսաստանի) գործառույթի բացարձակ չիմացությո՞ւն, որոնք կոչված են օժանդակելու կողմերին՝ կնքել հաշտության համաձայնագիր։ Գուցե հակամարտության էության մասին պատշաճ տեղեկատվության բացակայությո՞ւնն է հիմք տվել քաղաքագետին նման եզրահանգում անելու համար։ Չէ, մենք գործ ունենք անելանելի դրության հետ, որի մեջ հայտնվել է Մարկովը, որն իր եզրահանգումներով պարզապես բովանդակազրկում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության էությունը։ Ի՞նչ նկատի ունեմ։

2016թ. օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել «Новости-Азербайджан» (novosti.az, АзерТАдж) միջազգային տեղեկատվական գործակալությանը։ Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ՌԴ նախագահն ասել է. «Կողմերը պետք է իրենք պայմանավորվեն, առանց դրսի ճնշման, գտնեն փոխընդունելի լուծումներ; սա է մեր ամուր դիրքորոշումը»։ Ըստ Պուտինի խոսքերի՝ «մենք լիովին հաշիվ ենք տալիս մեզ, թե ինչ պատասխանատվություն է ընկած Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների ուսերին», իսկ «կարգավորման վերջնանպատակը պետք է լինի պայմանավորվածությունը, որի դեպքում կողմերից ոչ մեկը չի լինի ոչ հաղթող, ոչ պարտվող, զիջումները կլինեն փոխադարձ, օգուտները՝ փոխադարձ, կողմերից յուրաքանչյուրի համար օգուտները կլինեն պարզ հանրային կարծիքի համար և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում»։ Ռուսաստանի նախագահը միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ «երբեմն ստիպված ես լինում լսել այն մասին, որ Ռուսաստանը փորձում է մոնոպոլացնել ղարաբաղյան կարգավորման հետ կապված աշխատանքը, մի կողմ մղել մյուս միջնորդներին... սա մոլորություն է... սրանք իրականում եռակողմ գագաթաժողովներ են ղարաբաղյան թեմատիկայի շուրջ՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, իսկ դրանք ավելի քան քսանն են եղել, օրգանապես լրացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ, որի համանախագահներ են հանդիսանում Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան»։ Հիշեցնելով սույն հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ մեր քաղաքագետը կարող է իրեն մխիթարել նրանով, որ իր մասին՝ որպես «մոլորության» մեջ ընկածի, անուղղակիորեն հիշատակվել է ԱզերիԹԱջ (АзериТАдж) գործակալությանը Վլադիմիր Վլադիմիրովիչի տված հարցազրույցում։ Ինչպես հանրահայտ կինոկատակերգությունում, երբ հերոսներից մեկը, մեկնաբանելով գեներալի ոչ այնքան «հաճելի» տեղը համբուրելու ոչ այնքան հիգիենիկ տեսարանը, այնուամենայնիվ, մխիթարական խոսքեր է գտնում իր անհաջողակ եղբայրակցի համար. «Հիմա դու կարող ես հպարտանալ, որ համբուրվել ես գեներալի հետ»։

Իմ նախորդ՝ ս.թ. օգոստոսի 10-ի հոդվածում («Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է») ես հանդես եմ եկել առաջարկությամբ՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի (այսուհետ՝ ՄԽՀ) նիստի օրակարգում, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբեր-նոյեմբերին, ներառել «Մեր երկրների դեմ տեղեկատվական պատերազմից հնարավոր վնասների և կորուստների չեզոքացման նպատակով համատեղ քաղաքականություն մշակելու ուղղությամբ Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականների գործունեությունը համակարգելու մասին» հարցը։ Չեմ թաքցնի, որ, առաջին հերթին, ենթադրվում էր պսակազերծել տարատեսակ ոչ կառավարական կազմակերպությունների խափանարար գործունեությունը, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են արտասահմանից, և որոնք մասնագիտանում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության էությունը խեղաթյուրելու մեջ, որոնց թիրախն են հանդիսանում ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը։ Խոստովանում եմ, որ կարդալով Ս.Մարկովի հարցազրույցը, որը կազմակերպված կերպով և լայնորեն տարածվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ստիպված եղա նորովի նայել մեր երկրների խորհրդարանականների գործողությունների համակարգման առանձին դրույթներին։ Ակնհայտ է, որ մեր երկրների տեղեկատվական անվտանգության համար, անուղղելի ռուսատյացներից բացի, պակաս սպառնալիք չեն ներկայացնում նաև այն անձինք, որոնք կամ արդի աշխարհաքաղաքական իրողությունների սուղ ընկալման, կամ իրենց կանխակալության պատճառով, Ռուսաստանի հայրենասերների պատմուճան հագնելով՝ իրենց ելույթներով խեղաթյուրում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության էությունը։ Միևնույն ժամանակ, նրանց տարատեսակ ելույթները, հարցազրույցները և հոդվածները բովանդակազրկում են Ռուսաստանի ղեկավարության սկզբունքային մոտեցումներն արդի աշխարհի հրատապ խնդիրներին, ինչպես սույն քաղաքագետի՝ Սերգեյ Մարկովի պարագայում է, որը համեստորեն համաձայնել է ներկայանալ որպես «ՌԴ նախագահի վստահյալ անձ»։ Ուստի, կուզենայի հուսալ, որ ՄԽՀ գծով գործընկերներս հավանություն կտան իմ առաջարկությանը՝ ներառել այս հարցը ՄԽՀ նիստի օրակարգում։

Ամփոփելով՝ կցանկանայի մեջբերում կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ողջույնի խոսքից՝ ասված 2017թ. օգոստոսի 23-ին Սոչիում. «Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում արդյունավետ համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ»: Իմ կողմից կուզենայի կրկնել. Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է։

Հ.Գ.1. Պատրաստվելով Միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա՝ 30-րդ նիստին, որի օրակարգի առաջին կետը համաձայնեցված է ռուսական կողմի հետ («Փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը տնտեսության ոլորտում՝ ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի Ուղերձի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի նախագահ Ս.Ա. Սարգսյանի Ուղերձի), ես հանգամանալի զրույց եմ ունեցել Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Սերգեյ Գենադիևիչ Վալկոյի հետ։ Բարձրակարգ պրոֆեսիոնալ Ս.Վալկոն մանրամասն պարզաբանեց տրանսպորտային անվտանգության ապահովման հրատապ խնդիրները երկաթուղային և ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների հետ կապված։ Չէ՞ որ տրանսպորտային անվտանգությունից է շատ բանով կախված փոխշահավետ տնտեսական ինտեգրացիոն գործընթացների իրագործման հաջողությունը։ Շարունակելով այս պաշտոնում իր նախորդների, մասնավորապես՝ Վիկտոր Իվանովիչ Ռեբեցի բարի ավանդույթները՝ գործող գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն կոնկրետ օրինակներով ցույց տվեց բեռնափոխադրումների դրական դինամիկան Եվրասիական տնտեսություն Հայաստանի մտնելուց հետո։ Օրինակ, եթե 2016թ. «Կովկաս» նավահանգստից «Փոթի» նավահանգիստ ծովային բեռնափոխադրումների միջոցով տեղափոխվել է 118 երկաթուղային վագոն (առանց նավթատար բեռների հաշվառման), ապա 2017թ. 8 ամիսներին դրանց թիվը հասել է 145-ի, իսկ 2017թ. կանխատեսումը 385 երկաթուղային վագոն է։ Եթե 2016թ. «Փոթի» նավահանգստից «Կովկաս» նավահանգիստ տեղափոխվել է 9 երկաթուղային վագոն, ապա ս.թ. 8 ամիսներին՝ 63 վագոն, իսկ 2017թ. կանխատեսումը 172 վագոն է։ Բեռնափոխադրումների աճի միտումը կպահպանվի, և դրա հաստատումն է պաշտոնական վիճակագրությունը։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2017թ. օգոստոսի 21-ի դրությամբ («Հիմնական նախնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ ստացված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփագրերից»), ս.թ. հունվար-հուլիսին արտաքին առևտրային շրջանառության աճն անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ կազմել է 126%, միևնույն ժամանակ՝ արտահանման աճը կազմել է 121,6%, ներմուծման աճը՝ 128,5%։ Այս միտումը կպահպանվի նաև ապագայում, ինչը հրատապ է դարձնում տնտեսական պայմանների ստեղծումը երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալների ավելացման համար։ Ընթերցողը կարող է տարակուսել. ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ Սերգեյ Մարկովն ու նրա հարցազրույցը։ Եվ նա իրավացի կլինի։ Պարզապես որոշ քաղաքագետներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, էլ չեմ ասում նրանց ադրբեջանցի և թուրք գրչակիցների մասին, իրենց մտացածին, հաճախ պրովոկացիոն հոդվածներով խիստ շեղում են թե՛ քաղաքական գործիչներին, թե՛ գործարարներին տնտեսության հանապազօր խնդիրների լուծումից։

Հ.Գ.2. Շատ դաժան չթվալու համար, քաղաքագետին տրորված երթուղով ընթանալու հետագա գործողություններից զրկելով՝ կարող եմ առաջարկել Ռուսաստանի, նաև Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի համար նույնպես, ավելի օգտակար հետազոտության թեմա։ Լավ կլիներ, եթե Սերգեյ Ալեքսանդրովիչ Մարկովը՝ Ադրբեջանի (համենայնդեպս՝ այդ երկրի իշխանությունների) փորձված ու վստահելի բարեկամը, քաղաքագիտական հետազոտություն սկսեր, ասենք՝ «Որտե՞ղ փնտրել Ադրբեջանում միջազգային ահաբեկչության ակունքները» թեմայով։ Այս թեման բավական արդիական է, եթե դատելու լինենք Սդրբեջանի համար եղբայրական թուրքական մամուլից։ Որպեսզի առաջարկությունս մերկապարանոց չհնչի, հղում կատարեմ Արթուր Պրիյմակի հոդվածին՝ հրապարակված 16.08.2017թ. «Независимая газета»-ում, «Արևմուտքը ԻՊ-ի դեմ Ադրբեջանի պայքարին անվստահության քվե է տվել» վերնագրով։ Հոդվածից մեջբերում կկատարեմ առանց մեկնաբանությունների. «Թուրքիայում ձերբակալվել են ադրբեջանցիներ՝ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայիններ։ Ժանդարմերիան Սիրիայի հետ սահմանին գտնվող Իմանլի գյուղում կալանել է հինգ ահաբեկիչ-մահապարտի, որոնցից երեքը Ադրբեջանի քաղաքացիներ են...

Ադրբեջանը որպես ԻՊ կադրերի աղբյուր ս.թ. մայիսի վերջին հիշատակել է Անվտանգության և տեղեկատվության եվրոպական դեպարտամենտի (DESI) գլխավոր քարտուղար, Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների գծով միջազգային հանձնաժողովի հանձնակատար Հայսամ Աբու Սաիդը։ Աբու Սաիդն ընդգծել է, որ ԻՊ-ի կողմում Ադրբեջանից կռվող ահաբեկիչները, գործելով ինտերնացիոնալ խմբավորումների կազմում, սպառնալիք են ներկայացնում, մասնավորապես, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Բելգիայի համար...

...Ս.թ. ամռանը Թուրքիայի ՆԳՆ-ն հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ ահաբեկչական գործունեության կասկածանքով երկրից (Թուրքիայից- Ա.Գ.) արտաքսվել է Ադրբեջանի 252 քաղաքացի, ևս 1677-ին արգելված է մուտք գործել Թուրքիա»։ Տեսեք, թե ինչ խաղաթղթեր են ձեր ձեռքում, Սերգեյ Մարկով։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության

Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ                     

 

Սևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»