Հարավային Օսիան երկու օրով փակել է Վրաստանի հետ սահմանը
ՄիջազգայինՀարավային Օսիան երկու օրով փակել է Վրաստանի հետ սահմանը: Այդ մասին հայտնել է մասամբ ճանաչված հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շաբաթ Հարավային Օսիան կնշի Ռուսաստանի կողմից երկրի ինքնիշխանության ճանաչման իններորդ տարեդարձը: Ցխինվալում և շրջաններում կանցկացվեն տոնական միջոցառումներ:
«Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեի նախագահ Միխայիլ Շաբանովն իր հերթին (նախագահի մոտ խորհրդակցությանը) պատմել է այսօրվանից մինչև օգոստոսի 27-ի առավոտ Վրաստանի հետ պետական սահմանին պարզեցված անցակետերի փակման մասին»,- ասված է Հարավային Օսիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում: