Ես մեծացել եմ Ձեր երգերը լսելով. Քարդաշյանը ծաղկեփունջ է ուղարկել Շառլ Ազնավուրին. լուսանկար
LifestyleԻնչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ուշ երեկոյան Հոլիվուդի «Փառքի ծառուղում» կայացել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով աստղի բացման արարողությունը:
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այս առթիվ ծաղկեփունջ և բացիկ է ուղարկել Ազնավուրին՝ գրելով.
«Ես մեծացել եմ Ձեր երգերը լսելով: Դուք հայրիկիս սիրելի երգիչն էիք: Շնորհավորում եմ այս հիշարժան օրվա կապակցությամբ:
Սիրով՝ Քիմ Քարդաշյան»:

Քարդաշյանի ծաղկեփուջն ու բացիկը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը: