Պուտինին «պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի
ՄիջազգայինՀունգարիայի Դեբրեցեն քաղաքի համալսարանը մտադիր է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհել «պատվավոր քաղաքացի» կոչումը:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, բուհի հայտարարության մեջ ասվում է, որ ՌԴ նախագահն այդ կոչմանը կարժանանա «ի նշան այն կարևոր դերակատարության, որը Ռուսաստանն ու Հունգարիան հատկացնում են Դեբրեցենի համալսարանին «Պակշ» ԱԷԿ-ի արդիականացման գործում»:
Այս ուսումնական հաստատությունում մասնագետներ կպատրաստեն ատոմակայանի նոր բաժիններում աշխատելու համար, որոնց կառուցման ծրագիրը կիրականացնեն Մոսկվան ու Բուդապեշտը:
Տիտղոսի շնորհումը տեղի կունենա Բուդապեշտի խորհրդարանի շենքում:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Պուտինը ներկա է գտնվելու Հունգարիայում անցկացվելիք ձյուդոյի աշխարհի առաջնության բացմանը: