ՌԴ օդուժը 90 000 ավիահարված և 28 000 մարտական թռիչք է իրականացրել Սիրիայում
Միջազգային«Ռազմարշավի մեկնարկից ի վեր Ռազմատիեզերական ուժերի ավիացիան ավելի քան 28 000 մարտական թռիչք և մոտ 90 000 ավիահարված է իրականացրել», - ասել է Ռուդսկոյը:
Գեներալն ընդգծել է, որ ռուսական ավիախմբի գործողությունների արդյունքում զգալի վնաս է հասցվել ահաբեկիչների ենթակառուցվածքներին և կառավարման համակարգին: Ահաբեկիչները զրկվել են նավթամթերքի անօրինական վաճառքից ստացվող ֆինանսավորումից:
Նրա խոսքով՝ ահաբեկիչների առավել կարևոր օբյեկտները խոցելու համար թևավոր հրթիռներ են օգտագործվում: Նա հավելել է, որ սիրիացի հրամանատարներին մեծ աջակցություն են ցույց տալիս նաև ռուս ռազմական խորհրդատուները: