Թուրքիան պետք է ուժեղացնի պայքարը թմրամոլության դեմ. Էրդողան
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ուժեղացնի պայքարը թմրամոլության դեմ և կանխի դրա վաճառքը երկրի տարածքում: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Էրդողանը թմրանյութի վաճառքով զբաղվողներին անվանել է երեխաների մարդասպաններ:
Թուրքիայում հաշվառված է շուրջ 500.000 դեռահաս, որոնք կախվածություն ունեն թմրանյութերից։ Նրանց զգալի հատվածը գտնվում է Ստամբուլում։
Թուրքիայում տարածված «բանզայ» տեսակի թմրամիջոցի օգտագործումից ամեն տարի մահանում է մոտ 400 մարդ։
15-24 տարեկան թմրամոլները Թուրքիայում կազմում են բնակչության 2,9 տոկոսը, 25-44 տարեկանները՝ 2.8 տոկոսը, 44-65 տարեկան թմրամոլները՝ երկրի բնակչության 2.3 տոկոսը։