Եմենի առափնյա շրջանում ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռ է կործանվել
ՄիջազգայինԱՄՆ ռազմաօդային ուժերի Black Hawk ուղղաթիռը կործանվել է Եմենի առափնյա շրջանում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ զինծառայողներից մեկին որոնում են։ Ուղղաթիռում գտնված եւս հինգ անձինք փրկվել են։
Միջադեպը տեղի է ունեցել Եմենի հարավային ափից 32 կմ հեռավորությամբ։ Կենտրոնական հրամանատարությունը հետաքննում է կատարվածը։