Սիրիայում մեկ օրում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել
ՄիջազգայինՍիրիայում մեկ օրում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ՊՆ-ի կայքում։
«Ռուս-թուրքական հանձնաժողովի ռուսական ներկայացուցչությունը մեկ օրում երկու խախտում է արձանագրել՝ Հալեպ նահանգում։ Թուրքական ներկայացուցչությունն արձանագրել է մեկ խախտում ՝ Հոմս նահանգում»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հրադադարին միացած սիրական զինված ընդդիմության խմբավորումների թիվը հասել է 65-ի։