Վրաստանի ՆԳՆ-ն պարզաբանել է Մի-8-ի վթարային վայրէջքը
ՄիջազգայինԲորժոմի լեռնանցքում վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռը վթարային վայրէջք է ջրի վրա, օդաչուները գործել են հրահանգի համաձայն, օգոստոսի 27-ին լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին։
«Օդաչուներն ստիպված էին սարքը նստեցնել ջրի վրա, ինչից հետո ուղղաթիռը չի պահել հավասարակշռությունը և շրջվել է կողքի վրա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ օդաչուներն իրենց գործողություններով կարողացել են մեծ ողբերգություն կանխել։
«Կարևորն այն է, որ բոլոր երեք օդաչուները ողջ են»,- ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է ՆԳՆ ղեկավարը։
Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության Մի-8 ուղղաթիռը մասնակցում էր բնական հրդեհները հանգցնելուն։ Պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղղաթիռը ջուր էր վերցնում Գուջարուլա գետում ստեղծված ավազանից։
Մղեբրիշվիլին հայտնել է, որ ուղղաթիռը երկու օր առաջ անհրաժեշտ տեխնիկական ստուգում է անցել։
«Ուղղաթիռը խնդիրներ չի ունեցել, իսկ թե ինչ է տեղի ունեցել, մոտ ժամանակներս կպարզեն փորձագետները»,- հայտարարել է նախարարը։