Տեխասում աճում է «Հարվի» ավերիչ փոթորիկի զոհերի թիվը
ՄիջազգայինԱմերիկյան Տեխաս նահանգում աճում է «Հարվի» ավերիչ փոթորիկի հետևանքով մահացածների թիվը. գրում է ntv.ru-ն:
Ոստիկանությունը հայտնել է երկրորդ մարդու մահվան մասին: Կինը մահացել է Հյուսթոն քաղաքի արևմտյան հատվածում ճանապարհի վրա ջրհեղեղի հետևանքով:
Հաղորդվում է նաև, որ փոթորկի պատճառով վիրավորվել է ավելի քան 10 մարդ:
Ավելի վաղ Րոքփորթի քաղաքապետ Չարլզ Վաքսը հայտնել էր տանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով տղամարդու մահանալու մասին:
Ավելի ուշ Los Angeles Times-ը հայտնել է Արանզաս շրջանում երեք զոհի մասին, սակայն պաշտոնապես դեռ չի հաստատվել, որ այդ զոհերը կապված են եղել փոթորկի հետ:
Փոթորիկը Տեխաս է հասել նախօրեին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում հայտարարել է աղետի ռեժիմ: Հայտարարվել է բնակիչների պարտադիր տարհանում: Նախնական տվյալներով՝ փոթորկի հասցրած վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ: