Ադրբեջանում զինապահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարհանվածները վերադարձել են բնակավայր. հրդեհը տեղայնացվել է
ՄիջազգայինԱդրբեջանի Խիզիի շրջանի Գիլյազի բնակավայրի N զորամասում գտնվող զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի հետևանքով տարհանվածները վերադարձել են իրենց տներ: Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարության, ԱԻՆ-ի և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ:
Դրանից բացի, զորամասի տարածքում որոտացած պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը տեղայնացվել է, ինչպես նաև վնասազերծվել է պայթած զինամթերքը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Խիզիի շրջանի Գիլյազի բնակավայրում N զորամասում գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել: