Մեծ Բրիտանիայի լողափերից մեկում մարդիկ տարհանվել են «քլորի ամպի» պատճառով
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի արևելյան ափում արտակարգ իրավիճակների ծառայությունները Բիչի Հեդ հրվանդանի լողափից տարհանել են մարդկանց, ինչի պատճառը «քլորի ամպն» է: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մոտ 50 մարդ բողոքել է «քլորի ամպի» պատճառով ուժեղ արցունքարտադրությունից և կոկորդի քորից: Արտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են լողափը և տեղացիներին կոչ արել փակել դռները և պատուհանները: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, հրշեջները և փրկարարական ծառայությունները:
Նշվում է, որ «ամպը» եկել է ծովի կողմից, սակայն դրա հայտնվելու պատճառը դեռևս անհայտ է: