Թրամփն արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել Լուիզիանայում
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել Լուիզիանա նահանգում, ինչի պատճառը մոտեցող «Հարվի» փոթորիկն է: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ այս կերպ նահանգը կարող է փոթորկի հետևանքների վերացման գործում օգնություն սպասել դաշնային իշխանություններից:
Հայտնի է, որ ավելի վաղ Թրամփն արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել Տեխաս նահանգում: Այն դարձել է առաջին նահանգը, որի տարածքով անցել է «Հարվի» փոթորիկը: Վերջին տվյալների համաձայն՝ այնտեղ փոթորկի զոհ է դարձել 5 մարդ: