«Իսլամական պետության» գրոհայինները հեռանում են Լիբանանի սահմանից
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները և նրանց ընտանիքների անդամներն սկսել են լքել Լիբանանի սահմանային շրջանը և առաջ են շարժվում դեպի Սիրիայի խորքերն իրենց համախոհներին միանալու համար:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ ավելի վաղ լիբանանյան բանակը բանակցություններ էր սկսել ԻՊ-ի գրոհայինների հետ:
Նշվում է նաև, որ Սիրիայի բանակը հավանություն է տվել ԻՊ-ի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև կնքված գործարքին, որի համաձայն՝ իսլամիստ գրոհայինները Լիբանանի սահմանից պետք է տեղափոխվեն Սիրիայի հարավ: