ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է Դեյր Էլ Զորում ԻՊ-ի վերակազմավորման փորձի մասին
ՄիջազգայինՌուսաստանի Դանության պաշտպանության նախարարությունը հայտնել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից Դեյր Էլ Զորի բնակավայրերում իրենց դիրքերն ամրապնդելու և վերակազմավորվելու փորձի մասին:
«ՌԴ օդուժի աջակցությամբ սիրիական բանակի իրականացրած մի շարք հաջողված գրոհներից հետո ԻՊ-ի գրոհայինները փորձում են վրախմբավորվել և թաքստոցներ կազմավորել Դեյր Էլ Զորի շրջանում»,-ռազմական գերատեսչության հաղորդագրությունը մեջբերում է Life.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ահաբեկիչները տանկեր, ավտոմեքենաներ, գնդացիրներ, ականանետեև այլ ծանր տեխնիկա են տեղափոխում բնակավայրերին մոտ: