Իսրայելը հինգերորդ սերնդի ևս 17 ամերիկյան կործանիչ ձեռք բերել
ՄիջազգայինԻսրայելի պաշտպանության նախարարությունն ավարտում է ևս 17 F-35 Lightning II հինգերորդ սերնդի ռմբարկու-կործանիչ ձեռքբերելու մասին գործարքի կնքումը:
Ինչպես հայտնում է Jerusalem Post-ը, իսրայելին կործանիչները մատակարարվում են F-35 Adir տարբերակով, որը հատուկ հարմարեցված է տեղի հրամանատարության պահանջներին համապատասխանելու համար: Նախատեսվում է, որ նորագույն ռազմական օդանավերը Իսրայել կուղարկվեն մինչև 2024-ի տարեվերջ:
Ներկա պահին Իսրայելն արդեն ստացել է F-35 Adir մոդելի 5 կործանիչը: Եվս երկուսը կմատակարարվեն հաջորդ շաբաթ, այլ երկու կործանիչ կտեղափոխվեն նոյեմբերին:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն ընդգծել է, որ այդ մատակարարումը կդառնա Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորության և ամրության ևս մեկ ապացույցը: