Հյուսթոնում, անձրևներով պայմանավորված, ջրհեղեղն ահագնանում է
ՄիջազգայինԱՄՆ Հյուսթոն (Տեխաս) քաղաքը կանգնած է պատմական ջրհեղեղի էլ ավելի վատթարացման վտանգի առաջ, քանի որ մի քանի օր երկրում «Հարվի» արևադարձային փոթորիկի հետևանքով անձրևների քանակը քաղաքում կարող է ավելի շատանալ:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ նման տեղեկություններ են հաղորդում օդերևութաբանները՝ զգուշացնելով, որ վարարող գետերի ջրի մակարդակը ռեկորդային ցուցանիշի է հասել: Գետերում ջրի բարձրացող մակադակն ստիպում է դաշնային ղեկավարներին բաց թողնել ջրամբարներում հավաքված ջուրը՝ հույս ունենալով այդպիսով վերահսկողության տակ պահել հեղեղումների ծավալները:
Նշվում է, որ «Հարվին» Տեխասում տեղի ունեցած ամենահզոր փոթորիկն է վերջին 50 տարվա ընթացքում:
Հորդառատ անձրևների առաջացրած հեղեղատների պատճառով ավտոմեքենաներն անգամ ջրասույզ եղել:
Բոլոր դպրոցները, օդանավակայններն ու գրասենյակային կառույցները ամերիկյան մեծությամբ չորրորդ քաղաքում, որը 2.3 մլն բնակիչ ունի, փակվել են: