ԱՄՆ-ում օդանավի կործանման հետեւանքով 3 մարդ է զոհվել
ՄիջազգայինԱմերիկյան Ջորջիա նահանգում փոքրիկ օդանավ է կործանվել, ինչի հետեւանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է WTOC կայքը:
Դեպքը տեղի է ունեցել նահանգի արեւելյան Բրայան շրջանում: Օդանավում երեք մարդ է եղել՝ ներառյալ օդաչուն: Օդանավը Սավաննայից Քոբ է ուղեւորվել: Ինքնաթիռն ընկել է անտառային տեղանքում, ինչի հետեւանքով փրկարարները դժվարությամբ են հասնում աղետի վայր: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ վթարի պատճառները հայտնի չեն: