Թրամփը Ֆինլանդիայում երկու շիկահեր թղթակիցների շփոթել Է մամուլի ասուլիսում
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկու շիկահեր թղթակիցների շփոթել Է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հայտնել Է CNN հեռուստաալիքը:
Ինչպես հայտնել Է հեռուստաալիքը, ասուլիսում Թրամփը կարծել Է, թե Ֆինլանդիայի նախագահը ցանկանում Է խոսք տալ այն թղթակցուհուն, որն արդեն հարց տվել Էր: «Կրկի՞ն: Դուք կրկի՞ն խոսք եք տալիս նրան»,-հայտարարել Է Թրամփը:
«Ո՛չ, դա ուրիշ աղջիկ Է»,-հայտարարել Է Նիինիստյոն:
«Ֆինլանդիայում շատ են շիկահեր աղջիկները»,-ի պատասխան ասել Է թղթակցուհին:
Ինչպես նշում Է հեռուստաալիքը, իրադրությունը ծիծաղ Է առաջացրել դահլիճում:
Մամուլի ասուլիսին ներկա PBS NewsHour հեռուստածրագրի թղթակցուհին իր Twitter-ում զետեղել Է Թրամփի միջամտությունը հարուցած ֆինն լրագրողուհու լուսանկարը, նշելով, որ իրենք նման չեն միմյանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: