ՌԴ գլխավոր հյուպատոսը Հայաստանի ԱԳ նախարարին է հանձնել իր հուպատոսական հավաստագիրը
ՔաղաքականՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, նախարար Նալբանդյանը, շնորհավորելով Ալեքսանդր Կոպնինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա իր նպաստը կբերի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել զարգացման գործում և հաջողություն մաղթել իր առաքելության մեջ։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ալեքսանդր Կոպնինը վստահեցրել է, որ ջանք չի խնայի իր առաքելությունն արդյունավետորեն իրականացնելու հարցում։
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսաստանյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։