Վիգեն Սարգսյանը կանադացի խորհրդարանականներին է ներկայացրել ապրիլյան պատերազմում Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները
ՔաղաքականՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օգոստոսի 29-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների և «One Free World» կազմակերպության ղեկավար Մաջեթ Էլ Շաֆիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջագծում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին և Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերին:
Վիգեն Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, կարգավորման գործընթացը և շփման գծում տեղի ունեցած զարգացումները` հատկապես շեշտադրելով 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և այդ ընթացքում վերջինիս զինված ուժերի կատարած ռազմական հանցագործությունները: