Հայաստան կայցելի Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին գործերի նախարարը
ՔաղաքականՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով օգոստոսի 30-31-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Իգոր Ցրնադակը կհանդիպի ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։
Օգոստոսի 30-ին նախատեսված են Հայաստանի ու Բոսնիա և Հերցոգովինայի արտգործախարարների բանակցությունները, ինչին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»։