Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության ավելի քան 500 անդամ լքել է կուսակցության շարքերը
ՄիջազգայինԹուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության ավելի քան 500 անդամ լքել է կուսակցության շարքերը, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ազգայնականների նման քայլի պատճառ է հանդիսացել կուսակցության նախկին անդամ, ազգայնական գործիչ Մերալ Աքշեների հիմնած նոր կուսակցության շարքերն անցնելու ցանկությունը: Աքշեների կուսակցությանն «Ազգային շարժում»-ից միացել է 549 գործիչ:
Ի դեպ, տարիներ առաջ Մերալ Աքշեները եղել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը:
Հայտնի է նաև, որ նրա նորաստեղծ կուսակցությունը մոտ օրերս կներկայացնի Թուրքիայի նախագահի իր թեկնածուին, որը կմասնակցի 2019թ.-ի նախագահական ընտրություններին: